News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հայաստանն Ադրբեջանի հետ ոչ մի անգամ էլ չի կռվել, այս պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի կռիվը չէ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի  հերոս, Շուշիի ազատագրության գործողության հրամանատար Արկադի Տեր- Թադեւոսյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թշնամու՝ ագրեսիայի դիմելուն։

«Կռիվը սկսում են մի խումբ պետություններ մի խումբ պետությունների դեմ։ Թուրքիան ունի ծրագիր, որը բաղկացած է երկու փուլից։ Առաջին՝ Ադրբեջանը պետք է գրավի Արցախը, երկրորդ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի գրավեն Հայաստանը»,- ասաց Կոմանդոսը՝ հավելելով, որ Ադրբեջանը ոչ մի անգամ միայնակ չի կռվել Հայաստանի դեմ։

«Ադրբեջանին ղեկավարում են, սովորեցնում, ասում, օգնում են, որտեղ էլ որ տեսնում են ադրբեջանցիք չեն կարող, իրենք են մասնակցում»,- ընդգծեց նա։

Ի՞նչը կարող է զսպել Թուրքիային, Արկադի Տեր- Թադեւոսյանն համոզված է՝ ոչինչ։

«ՄԱԿ-ն ասում է՝ մենք ապացույցներ չունենք, որ Թուրքիան վարձկաններ է ուղարկում, որ Թուրքիան այս կամ այն է անում։ Թուրքիայի դիվանագիտության շնորհիվ, էնպես են իրենք դասավորել, իրենք կարողացան այնպիսի դիրքեր զբաղեցնել միջազգային հարթակներում, որ ոչ մեկ իրենց ոչինչ ասել չի կարող»,- նկատեց Կոմանդոսը։

Ադրբեջանը նախօրեին հարվածներ հասցրեց Հայաստանի տարածքի վրա, մասնավորապես՝ Վարդենիսի զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որի հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում մեկ զոհ ունեցանք։ Հայաստանը պե՞տք է դիմի ՀԱՊԿ-ին, թե՞ոչ, հարցին Արկադի Տեր- Թադեւոսյանն  արձագանքում է․

«Մենք չպետք է դիմենք, ՀԱՊԿ-ը պետք է գա եւ մեզ օգնի, դա իրենց պարտականությունն էր, ՀԱՊԿ-ը պետք է կանգներ Հայաստանի կողմը։ Տեսեք, մի քանի անգամ պրոբլեմ ունեցան Ռուսաստանն ու Թուրքիան, թուրքերն իրենց ինքնաթիռը Սիրիայի տարածքի վրա խփեցին ու ասացին՝ դա մեր տարածքն է, ոչ թե Սիրիայինը։ Ասացին, որ մենք ճիշտ ենք արել, այդ ժամանակ ՆԱՏՕ-ն  Թուրքիայի կողքը կանգնեց, Ռուսաստանի՝ դեմ, Թուրքիան չխնդրեց, որ իրեն օգնեն, ինքն այդտեղ էլ պրոբլեմ ուներ, բայց ՆԱՏՕ-ն օգնեց»,- համեմատություններ անցկացրեց Կոմանդոսը։

Արցախի Հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից, ըստ Կոմանդոսի  եւ՛ դրական կողմ ունի, եւ՛ բացասական։ Թեեւ ինքը դեմ չէ այդ տարբերակին, այնուամենայնիսվ, ըստ նրա՝ ճիշտը Արցախի՝ Հայաստանի մարզ լինելն է, որպեսզի միասին լինենք։

«Ես ասում եմ՝ անկախություն պետք է լինի, եթե մենք դա ընդունեցինք, հետո կարող է Կիպրոսը, Հունաստանն ընդունի, մյուս պետությունները։ Եթե Հայաստանը չի ընդունում, կարո՞ղ է ուրիշ պետությունները ընդունեն, նման բան չի լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելուն, ապա ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ դա ընդունելի տարբերակ է։

«Եթե էդ դաշինքը կնքվի, մենք շատ օգուտ կունենաք»,- շեշտեց նա։

Կոմանդոսի գնահատմամբ՝ այս օրերի գործողությունների արդյունքում մենք հաջողություններ ունենք։

«Հայաստանն ու Արցախը իրար հետ 3 մլն էլ չկանք, Ադրբեջանը 10 մլն է, Թուրքիան՝ 80, մենք 80 մլնի դեմ ենք կռվում, հասկանո՞ւմ եք, իրենք ոչ մի բան էլ չեն կարողանում, ոչ մի նպատակի չհասան, առաջ չեն գնացել, Աստված տա հաջողությունները շարունակվեն, բայց շատ դժվար է էլի։ Կռվի մասին դրական բան չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ կռիվը կարճաժամկետ չի լինելու։

Արցախի հերոսը վստահեցնում է՝ հաղթանակը մերն է լինելու։

«Հաղթանակը մեր գեների մեջ է»,- ասաց նա ու իր գրպանից  նույն գրությամբ մի թուղթ հանեց, խաչի հետ մեկտեղ, դրանք նախատեսված են զինվորների համար։

«Ես հիանում եմ իրենցով»,- նշեց Արկադի Տեր- Թադեւոսյանը՝ հավելելով «ուրիշից ոչինչ չենք ուզում, ինչ-որ պաշտպանում ենք՝ այն մերն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն. Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց...
Դիվերսիոն խմբերի զինամթերք է ոչնչացվում. ՊԲ-ն Ստեփանակերտում եւ հարակից բնակավայրերում լսվող ձայների մասին
Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը...
Պնդումը, որ հայկական կողմն այսօր հրաժարվել է ընդունել 84-ամյա քաղաքացիական անձին, չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ
Նրա տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել…
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Օ'Բրայենի հետ
ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա…
ԱԻՊԾ մեկ աշխատակից զոհվել է, ևս 5 աշխատակիցներ վիրավորվել. նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով
Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ…
Զատուլինը պարզաբանել է Ղարաբաղում հարձակումը դադարեցնելու Ալիեւի առաջարկի ենթատեքստը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկել է դադարեցնել իր բանակի առաջխաղացումը Ղարաբաղում, բայց այս խաղաղ պլանի տակ դավադրություն կա․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ