News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունն այսօր տեսակետների հազվագյուտ միասնություն է դրսեւորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին չորեքշաբթի օրը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Պետք է արժանին մատուցել միջազգային հանրությանը, որը ժամանակակից պայմաններում շատ հազվադեպ է միասնության հնարավորություն եւ ուժ գտնում: Այս անգամ եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները, եւ պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների հայտարարությունները բոլորը գրված են, լավ իմաստով, ինչպես պատճեններ: Դա ուրախացնում է»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ միջազգային հանրությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, վերսկսել քաղաքական-դիվանագիտական ջանքերն ու բանակցությունների սեղանի շուրջ երկխոսությունը` «այս արդեն շատ երկարատեւ խնդիրը լուծելու համար»: «Այլ տարբերակ չկա, բացի քաղաքական-դիվանագիտական, խաղաղ լուծումից, դա հաստատվում է տարիների ընթացքում մշակված համապատասխան փաստաթղթային բազայում»,- ընդգծել է նա:

Ռուսաստանի միջնորդական ջանքերը

Խոսելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի մասին` դիվանագետը մատնանշել է, որ Մոսկվան աջակցություն է ցուցաբերում եւ անում է հնարավորը իրավիճակը հանդարտեցնելու համար, կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: «Կոչը հասցեագրված է երկու մայրաքաղաքներին, երկու պետություններին: Ռուսաստանը դա անում է ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մենք լսում ենք տարբեր հայտարարություններ, այդ թվում՝ որոշ ագրեսիվ բնույթի հայտարարություններ, որոնք, ցավոք, ուղղված են հակամարտության հրահրմանը, դրա շարունակմանը եւ մարտական բաղադրիչի ավելացմանը: Բայց մեկ անգամ եւս կուզեի ընդգծել, որ նման կոչերը բառացիորեն մի քանիսն են»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք ամեն ինչ անում ենք` իրավիճակն այս սրագույն փուլից քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման փուլ վերադարձնելու համար»,- ընդգծել է դիվանագետը: Պատասխանելով հարցին` պատրա՞ստ է արդյոք Մոսկվան հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման համար համապատասխան խնդրանքի դեպքում, Զախարովան ասել է. «Ինչպես գիտեք, կքննարկվի ցանկացած դիմում` անկախ նրանից, թե որ կողմի մասին է խոսքը: Դա նորմալ դիվանագիտական պրակտիկա է: Մենք այդ շփումը պահպանում ենք բոլոր կողմերի հետ»:

«Ռուսաստանն այս իրավիճակի` սուր փուլ տեղափոխվելու առաջին ժամերից եւ նույնիսկ առաջին րոպեներից շփվում է բոլոր կողմերի հետ, այդ թվում` նրանց, ով ինչ-որ կերպ ներգրավված է,- ասել է նա:- Արվում է հնարավոր ամեն բան` կողմերին օգնելու համար լուծել այս իրավիճակը` վերադարձնելով այն խաղաղ հուն եւ մարելով այդ կրակը»: Այս կապակցությամբ Զախարովան մատնանշել է այն շփումները, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության մակարդակով, ինչպես նաեւ` ռուս դիվանագետների ակտիվ աշխատանքը միջազգային հարթակներում, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

«Մեզ համար եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանն առանձնահատուկ պետություններ են, որոնք մեզ հետ կապված են ոչ միայն պատմական կապերով: Սա կենդանի կապ է, որը չի ընդհատվում, այն անցնում է ընկերների, շփումների, մշակույթի, բիզնեսի, ֆինանսների, մարդասիրական կապերի, մարդկային հարաբերությունների միջով,- ասել է Զախարովան:- Մեր ժողովուրդներն այնքան սերտ են կապված, որ այդ ցավը հավասարապես արտացոլվում է նաեւ ռուսների սրտերում` ոչ միայն սփյուռքի ներկայացուցիչների, այլեւ հայկական կամ ադրբեջանական արմատներ չունեցող մարդկանց շրջանում»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում երկու երկրներում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: «Ես կմեջբերեմ մեր բոլորի կողմից սիրված երգը` «Պատերազմը երիտասարդների գործն է»: Ցավոք, զոհվում են նրանք, ով նույնիսկ ժամանակ չի ունեցել սկսել ապրել: Անկեղծ ասած, ցավը, որը խոցում է ամեն անգամ նորությունները կարդալիս,  ոչնչի հետ չես համեմատի: Այո, աշխարհում շատ սուր, թեժ, սարսափելի բախումներ կան, ամեն օր շատ բաներ են տեղի ունենում, սակայն այս պատմությունն առանձնահատուկ է»,- հավելել է Զախարովան:

Դիվանագետը պարզաբանել է, որ այս իրավիճակը, որը «ողբերգություն է երկու պետությունների համար», իր համար նաեւ անձնական բնույթ է կրում, քանի որ նա երկու երկրներում էլ շատ ընկերներ ունի, իր շրջապատից շատերն այժմ ցավ են ապրում հակամարտության սրման կապակցությամբ:

«Եթե ես ունենայի մի ցանկություն, որը կապված կլիներ ցանկացած հակամարտության լուծման հետ, եթե ինձ հարցնեին կամ կախարդական փայտիկ տային եւ ասեին` «Բացի աշխարհում խաղաղություն հաստատելուց եւ բոլորի առողջ լինելուց, ի՞նչ դու կարող էիր կամ կցանկանայիր անել», ես կասեի, որ դա ղարաբաղյան կարգավորումն է` հակամարտության խաղաղ ավարտը` լուծումների որոնման եւ ձեռքբերման միջոցով, եւ, վերջապես, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ գոյակցությունը` խաղաղության, ներդաշնակության, բարիդրացիության պայմաններում»,- նշել է Զախարովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ