News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Ազատություն կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Լեո Կոլբաուերը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ակնկալում է, որ Եվրամիությունը կմիջամտի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ զինված հարձակմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հատկապես, թուրք բռնակալ Էրդողանը ԵՄ կողմից պետք է դատապարտվի և պատժի ենթարկվի, եթե անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը Ադրբեջանին: «Թուրքիան ակնհայտորեն այստեղ հայերին ոչնչացնելու նոր հնարավորություն է տեսնում, ում հանդեպ ատելություն ունի», - ասել է Կոլբաուերը՝ հիշեցնելով 1915-16 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության կոտորածը որպես «ցեղասպանություն» ճանաչելու հարցը:

Կոլբաուերը իսլամական Ադրբեջանի ագրեսիան համարում է տարածաշրջանը իսլամականացնելու նոր փորձ։ Քրիստոնեական Հայաստանը այստեղ տրամաբանական զոհ է, և Էրդողանի աջակցությունը զարմանալի չէ:

«Թուրքայի իշխանության նույն պնդումները, որոնք Էրդողանն անում է այստեղ՝ արևմուտքում, տարածվում են նաև արևելքում: Թուրքիան և քաղաքական իսլամը շատ վտանգավոր համադրություն է», - ասել է Կոլբաուերը և կոչ է արել ԵՄ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել կյանքեր փրկելու և մարդկային ողբերգությունից խուսափելու համար:

ԵՄ-ն մի կողմից պետք է միջամտի և միջնորդ հանդիսանա հակամարտող կողմերի միջև, մյուս կողմից անմիջապես պետք է պարտադրի թուրք բռնապետին հրաժարվել միջամտությունից՝ խիստ պատժամիջոցների սպառնալիքների ներքո:

«Եթե Էրդողանը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, թե որքան վճռական է և հզոր, Եվրոպան այժմ պետք է ցույց տա Էրդողանին, որ ինքն ավելի վճռական է և հզոր: Շատ հաճախ մենք ենթարկվում ենք Թուրքիայի կողմից թելադրված կանոններին», - ասել է Կոլբաուերը , ինչպես օրինակ՝ Վիեննայի Ֆավորիտեն քաղաքում տեղի ունեցած թուրք-քրդական հակամարտությունները, որոնք, ինչպես ասում են, ղեկավարում էր Էրդողանի երկար ձեռքը:

«Թուրքիան փորձում է թելադրել իր կանոնները և միայն մեզանից է կախված թույլ չտալ իր կանոնների հաստատումը»։

29 սեպտեմբերի, 2020 Ավստրիայի Ազատություն կուսակցություն, Վիեննա Լեո Կոլբաուեր․ ԵՄ-ն պետք է կանգնեցնի Թուրքիային,...

Опубликовано Naira Zohrabyan Среда, 30 сентября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ