News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր Ադրբեջանը հերթական անգամ թիրախավորել էր Մարտակերտ քաղաքի հասարակական նշանակության օբյեկտները։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Ինչպես արդեն նշել էինք, խաղաղ բնակչության շրջանում ունենք 3 կորուստ։ Կից ներկայացնում ենք ադրբեջանական ռմբակոծության արդյունքում առաջացած ավերածությունները պատկերող լուսանկարները, որոնք տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետծառայություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զինուժը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը։  Հայկական կողմը խաղաղ բնակչության շրջանում ունի 4 զոհ։

Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։

Արցախի Պաշտպանության բանակը մինչեւ այսօր խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին թուրքական F-16-ը խոցել էր հայկական ՍՈւ-25 գրոհիչը։ Ցավոք, օդաչուն, հերոսաբար զոհվել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին հակառակորդի կողմից  հրետանակոծվել են ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերը, որի հետեւանքով հայկական կողմն ունի քաղաքացիական մեկ զոհ։ նույն օրը հակառակորդի հարվածային ԱԹՍ-ն խոցել էր քաղաքացիական մեկ ավտոբուս, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Նշենք, որ այսօր էլ Արցախի շրջանի ողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Ըստ ՊՆ-ի՝ ամենածանր մարտերն այս պահին ընթանում են Հյուսիսային հատվածներում։

Այսօր Ադրբեջանը հերթական անգամ թիրախավորել էր Մարտակերտ քաղաքի հասարակական նշանակության օբյեկտները։ Ինչպես արդեն նշել...

Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Среда, 30 сентября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները
Ադրբեջանական զորքերի ռազմական հանցագործությունները շարունակում են աճել․․․
«Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում
Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն արգելել է այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր, այլև շատ հաճախ...
«Հրապարակ». Պատերազմը՝ պատերազմ, պարգեւավճարը՝ պարգեւավճար
Մենք հարցում արեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, թե որքան աշխատավարձ եւ պարգեւավճար է ստացել...
Հայերը ցույց են անցկացրել SpaceX-ի կենտրոնակայանի մոտ՝ կոչ անելով հրաժարվել Թուրքիայի համար արբանյակի արձակումից
Որում կան որոշակի առաջավոր տեխնոլոգիաներ, որոնք կարելի է պատերազմական ժամանակ օգտագործել հարձակումների մեծ ճշգրտության եւ ավելի կոնկրետ տեսակների համար․․․
«Հրապարակ». Գագիկ Խաչատրյանն էլ կներգրավվի գործընթացին
Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ մամուլում լուրեր են հրապարակվել, որ նրան…
«Փաստ». «Կասեցնել կարող են միայն հայկական բանակը եւ Ռուսաստանը»
Նրանք այդպես էլ չեն պահպանում իրենց կողմից ստորագրված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ