News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք։ Սա կյանքի ու մահվան խնդիր է։ Սա մեր ապագայի խնդիրն է, մենք միասնական պիտի լինենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբեր 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական  Թեւան Պողոսյանը։

«Ցավոք սրտի, այսօր բանակցային գործընթացը տեղի չի ունենալու եւ միգուցե երկար ժամանակ չի ունենալու, քանի որ հողի վրա իրավիճակ չի փոխվել։ Եթե մեր պապերը, հայրերն ու եղբայրները 1991-ից 1994թթ․ չձեւավորեին իրական հողի վրա այն իրականությունը, որը 1994թ․-ին մենք ունեինք, բիշքեքյան համաձայնագիրը  չէր ստորագրվելու։ Եթե մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն իրական եւ ունենաք փաստաթուղթ, որը մեզ թույլ կտա էլի ժամանակ շահել՝ հզորանալու, որովհետեւ իմ պատկերացմամբ մենք դեռ սերնդեսերունդ այս խնդրով անցնելու ենք, ապա մենք պետք է ամեն ինչ կարողանանք անել, որ իսկապես հողի վրա նոր իրականություն ձեւավորենք։ Հուսով եմ, որ հայ ազգը տեր կլինի Պաշտպանության նախարարի՝ «նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» խոսքերին։ Մենք դա պետք է կարողանանք անել, չպետք է փորձենք ինքներս մեզ իլյուզիաների մեջ դնել, որ ինչ-որ մեկը ճնշումներով մեր տեղը գալու է եւ խնդիրը լուծելու, այս հարցում մենք դաշնակից չունենք»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ ինքը հուսով է, որ ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը։

«Իմ պատկերացմամբ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման հաջորդ րոպեից պետք է նախաձեռնվի Արցախի ճանաչմնա գործընթացը Հայաստանի կողմից։ Մենք աշխարհին պետք է ցույց տանք իրականություն փոխելով ինչպես մեր իրավական փաստատթղթերում, այնպես էլ հողի վրա»,- նկատեց նա։

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավմանը, Թեւան Պողոսյանն ասաց, որ  Ադրբեջանի մի քանի տարվա փորձերն ապացուցել են, որ նրանց բանակը ոչ մի լուրջ բան չի ներկայացնում, եւ չեն կարող իրենք իրենց հարցերը լուծել եւ որոշել են այդ երկու պետությունները՝ լինելով մեկ ազգ, որ թուրքական զինուժը պետք է գործողություններ անի՝ իրենց նպատակներին հասնելու համար։

«Թուրքիան տարածաշրջանում փորձում է այդ նոր դերակատարումը գտնել։ Պանդեմիայով պայմանավորված շատ երկրներ փակվեցին, ինչպես մենք էինք մեր տներում փակվում, եւ միջազգային հանրության հետ կապերն այնքան ուժեղ չէին։ Եվ Թուրքիան սկսեց իր քաղաքականությունը Սիրիայում, Լիբիայում, հիմա էլ Հարավային Կովկասում, փորձելու ասել, որ իրենք նոր երկիր են, նոր շունչ։ Աթաթուրքից ավելի լավ տղա երեւալու իմաստով փորձում է այսօրվա դրությամբ իր դերակատարումն ամրապնդել, նույնիսկ աշխարհին ծանրակշիռ իրկրի հայտ ներկայացնել»,- ասաց նա։

Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ այս գործողությունները կարճաժամկետ չեն լինի։

Թեւան Պողոսյանը հայտնեց, որ տեղեկություն կար, որ  հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում էին բանակցությունների սեղանի շուրջ նստել  Հայաստանի եւ Ադրբեջանի նորանշանակ արտաքին գործերի նախարարների հետ։

«Երբ որ դու նախատրաստվում եւ աշխատում ես, բայց դրա տեղը պատերազմ ես սկսում, դա նշանակում է, որ Ադրբեջանին ինչ-որ մեկը դրդել է, որ այսօր այս տեսակի քայլ պետք է անես։ Թուրքիայի ներսում կան խնդիրներ, որոնք իրենց ստիպել են գնալ այդ գործողություններին եւ առաջ տանել, իմ պատկերացմամբ՝ դա ֆինանսական իրավիճակն է»,- նշեց պարոն Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանայութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ