News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 29
USD
492.71
EUR
578.69
RUB
6.31
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից սոցցանցերում ապատեղեկատվության տարածման հիմնական աղբյուրների թվում են ադրբեջանցիների կողմից կոտրված հայկական պրոֆիլները, ձայնային հաղորդագրություններն ու անհայտ աղբյուրների միջոցով տեղեկության տարածումը, օրինակ՝ անհայտ հեղինակների թելեգրամ-ալիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ լուրջ խնդիր են ձայնային հաղորդագրությունները, որոնք մարդիկ շատ արագ ուղարկում են միմյանց Facebook Messenger-ի միջոցով:

«Արդյունքում ինչ ասես տարածվում է: Օրինակ, երեկ կեղծ տեղեկություններ տարածվեցին, թե պետք է կեսգիշերին անջատվեն համակարգիչները, քանի որ ռադիացիոն ճառագայթում է սկսվելու»,-ասաց նա:

Մարտիրոսյանը կոչ արեց չուղարկել ձայնային հաղորդագրությունները՝ չունենալով կոնկրետ աղբյուր եւ հեղինակ:         

Փորձագետը նշեց, որ անծանոթ համարներից ստացված զանգերն ու հաղորդագրությունները չեն կարող վնաս հասցնել: Նրա խոսքով՝ ադրբեջանիցները դրանք կարող են օգտագործել մաքսիմում հոգեբանական ճնշում գործադրելու կամ էլ վիրավորելու համար:

«Ստացված զանգերից վտանգ չի կարող լինել, եթե հետ չզանգեք: Սովորաբար հետ զանգելու ժամանակ փորձ է արվում հաշիվներից գումար հանել»,-պարզաբանեց Մարտիրոսյանը:

Նա նաեւ կոչ արեց չբացել հաղորդագրություններով ստացված հղումները, քանի որ դրանց միջոցով փորձում են կամ խաբել օգտատիրոջն ու տվյալներ ստանալ, կամ էլ ապատեղեկատվություն ու վիրուսներ տարածել:

Միեւնույն ժամանակ, Մարտիրոսյանն ընդգծեց, որ ադրբեջանցիներից ավելորդ վախը եւս կարող է վնասակար լինել, քանի որ չափից դուրս կասկածամտությունը կարող է խոչընդոտել հայկական տեղեկատվական դաշտի աշխատանքին:

Օրինակ՝ երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարել էր դրամահավաքի մասին, որը շատերն ընդունել էին որպես ադրբեջանական սպամ ու կիսվել սոցցանցերում: Այդ գրառումները հազարավոր մարդիկ կիսվել էին եւ խոչընդոտել հիմնադրամի աշխատանքին, որն ակցիա է անցկացնում ի աջակցություն Արցախի: Այդ պատճառով Մարտիրոսյանը կոչ արեց ստուգել տեղեկության աղբյուրն ու ուղարկողի համարը, իսկ սոցցանցերում՝ օգտատերերի պրոֆիլները:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ
Ինչ սպասել արտգործնախարարների այսօրվա հանդիպումից...
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ
Ի դեպ, այսօր ԲՀԿ-ից մեծ պատվիրակություն է մեկնում Մոսկվա՝ հանդիպումների…
«Փաստ». Ի՞նչ սպասել ժնեւյան հանդիպումից
Ադրբեջանը պահանջելու է իր ծրագիրը, որի մասին արդեն հայտարարել է…
«Հրապարակ». Ժնեւի հանդիպումը կարող է չկայանա՞լ
Երեկ երեկոյան նախարարը Երեւանում էր՝ դեռ Ժնեւ չէր մեկնել…
Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար…
ԿԽՄԿ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է
Մենք վճռականորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ բռնությունների վերջին ալիքը․․․