News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռամզական հաջողություններին զուգահեռ չափազանց կարեւոր է քաղաքական եւ տեղեկատվական դաշտերում գործունեության ակտիվացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

«Միջազգային հանրությանը պետք է հստակ հասցնել, որ մենք պայքարում ենք ոչ թե պարզապես տարածքի, այլ մեր Հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար: Դա տարբեր արժեհամակարգերի պատերազմ է: Կարեւոր է աշխարհին հասցնել եւ ցույց տալ ճշմարտությունն այն մասին, որ Արցախը ոչ մի կապ չունի Թուրքիայի, առավել եւս՝ Ադրբեջանի հետ, որը քարտեզի վրա է հայտնվել 20-րդ դարի սկզբին»,-ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ մարդիկ այսօր ապրում են նկուղներում, չեն կարողանում հանգիստ քնել իրենց տներում, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը թիրախավորել են խաղաղ բնակչությանը:

«Թուրքիան չարիք է դարձել տարածաշրջանում, եւ դա ուղղված է ոչ միայն հայերի դեմ: Դա պանթյուրքիզմի ծրագրի իրականացում է, որը Անկարան նույնիսկ չի թաքցնում: Միջազգային հանրությունն այդ գործողություններին պատշաճ կերպով չի արձագանքում: Էսկալացիայի հանդեպ աշխարհի հետաքրքրությունն աճել է, քանի որ հարցը գլոբալ բնույթ է կրում, եւ միջազգային հանրության պասիվ մասնակցությունը կարող է նպաստել ամբողջ տարածաշրջանում պատերազմի ծավալմանը: Կոչերից բացի կոնկրետ քայլեր են անհրաժեշտ»,-եզրափակեց Բալայանը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ