News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի մայրաքաղաքում կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ այսօր տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի եւ Ղարաբաղի: Ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով: Ցուցարարները «Կանգնեցրեք Ալիեւին», «Խաղաղություն Ղարաբաղի համար», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան» գրություններով պաստառներ են ունեցել:

Ակցիան կազմակերպել են Գերմանիայի հայերի Կենտրոնական խորհուրդը եւ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանձնվել է նամակ, որում ներկայացվել է իրավիճակը Ղարաբաղում, ինչպես նաեւ պահանջներ են ներկայացվել Գերմանիայի կառավարությանը:

«Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջում ենք՝ 1. Միանշանակ դատապարտել Ադրբեջանի հարձակումը եւ նրա կողմից մարդու իրավունքների ոտնահարումը, 2. ազդել թուրքական կառավարության վրա՝ այս երկրի իշխանություններին իրենց քաղաքականության համար զսպելու նպատակով, 3. կոչ անել ադրբեջանական կողմին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ ի շահ մարդկանց եւ ամբողջ տարածաշրջանի»,- գրված է նամակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին
«Երբ 2019 թվականին այցելեցի Արցախ, ինձ ապշեցրեց, թե որքան նորմալ էր իրավիճակն այն տարածքում, որին մշտապես սպառնում է հարեւանը։ Ես զարմացած էի իմ այցելած քաղաքներում մարդկանց դիմացկունությամբ եւ ուժով...
Մեզ ներկայացրեցին նաեւ գաղտնի տեղեկություններ. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ում փակ ռեժիմով քննարկման մասին
Առաջինն այն է, որ մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական դեմքերի, այսինքն գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռաքզմավարական…
Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց. Արմեն Գեւորգյան
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս, հայկական աշխարհը փոթորկված է և փորձում է հարմարվել հետպատերազմյան իրողություններին։ Մի մասը՝ պայքարում...
Պետք է հանրաքվե անեինք՝ պատերազմը կանգնեցնե՞նք, թե՞ ոչ․ Վիգեն Խաչատրյան
Բանակները կռվում են, մենք էլ ասում ենք՝ գնում ենք խորհրդակցելու ժողովրդի հետ․․․․
Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումներից, որովհետև չեմ ցանկանում շարունակել լսել այդ խեղկատակությունը.Թովմասյան
Ես կարծում եմ, որ սա հստակ իշխանության տեսակետն է, որ բոլոր հարցերն նման ձևով տարալուծեն, որևէ հարցին հստակ պատասխան չտրվի և ստացվում է, որ մենք…
Ալիեւն ու Էրդողանը մասնակցել են Արցախի օկուպացված տարածքներում Զանգեզուրի միջանցքի հիմնարկեքի արարողությանը
Ծանոթացել են Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին․․․
Ամենաշատ