News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտահոգված է ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայման մասին ստացվող տեղեկատվությունից: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության չորեքշաբթի օրը հրապարակված մեկնաբանության մեջ:

«Ըստ ստացված տեղեկատվության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, մասնավորապես՝ Սիրիայից ու Լիբիայից, անօրինական զինված կազմավորումների զինյալներ են տեղափոխվում՝ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելու համար: Մենք խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էլ ավելի սրմանը, այլեւ երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,- նշել է դիվանագիտական գերատեսչությունը:

«Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների օգտագործումը հակամարտությունում եւ նրանց անհապաղ դուրս բերումը տարածաշրջանից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը
ՌԴ գլխավոր դատախազը նշել է եռակողմ ձեւաչափի արդյունավետությունը եւ զեկուցել վերջին 9 ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում կողմերի կատարած աշխատանքի նշանակալի արդյունքները...
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին
«Չնայած Ադրբեջանի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները...
Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ․ անհամբերությամբ սպասում ենք առաջընթացի, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մեխանիզմի միջոցով
Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 47-ով
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող...
Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են իրավիճակը Կովկասում 44-օրյա պատերազմից հետո
Կողմերը ընգծել են, որ պետք է մշակվեն մեխանիզմներ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար: Կարևորել է երկկողմ...
Ամենաշատ