News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

BBC-ն հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, ով պատմել է, որ իրեն հավաքագրել է թուրքամետ Սիրիական ազգային բանակի հրամանատարներից մեկը, եւ այժմ ինքը գտնվում է Ադրբեջանում:

Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են պաշտպանել ռազմական օբյեկտները, այլ ոչ թե մասնակցել ռազմական գործողություններին: Աշխատավարձը ամսական 2 հազար դոլար է: Նրանք Ադրբեջան են մտել Թուրքիայի տարածքով:

Սիրիացին պատմել է, որ, չնայած հավաստիացումներին, ինքը եւ այլ վարձկաններ մասնակցում են Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերին: Նա ասել է որ տեսել է 10 զոհված սիրիացիների մարմիններ:

Սիրիայի հյուսիսում BBC-ի աղբյուրները հայտնում են, որ մի քանի ընտանիքներ լուրեր են ստացել Ադրբեջանում իրենց հարազատների մահվան մասին:

Սիրիացի Աբդուլլահը (անունը փոխվել է իր խնդրանքով) BBC-ին ասել է, որ 17-30 տարեկան մի քանի հարյուր տղամարդ՝ Թուրքիայի եւ հակաասադական ուժերի կողմից վերահսկվող անկլավների բնակիչները, հավաքագրվել են «թուրքական բանակի եւ Սիրիական ազգային բանակի գիտությամբ»: Անցյալ չորեքշաբթի օրը՝ մարտերի մեկնարկից չորս օր առաջ, նրանք ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան եւ տեղակայվել հայերի հետ դիմակայության գծի մոտ:

«Անցյալ շաբաթ Սիրիական ազգային բանակի «Համզա» ստորաբաժանման հրամանատար Սաիֆ Աբու Բաքրն առաջարկեց մեզ գնալ Ադրբեջան՝ ամսական մինչեւ 2000 դոլար աշխատավարձով պաշտպանելու սահմանին գտնվող ռազմական դիրքերը»,- BBC-ի հետ մեսենջերով նամակագրության մեջ ասել է Աբդուլլահը:

«Ես չգիտեի, որ մենք ստիպված կլինենք կռվել»,- վստահեցրել է BBC-ի զրուցակիցը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ