News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի պատվաստանյութերը կարող են հայտնվել մինչեւ 2021 թվականը, կարեւոր կլինի դրանք մատչելի դարձնել աղքատ երկրներին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ամերիկացի գործարար եւ Microsoft-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը՝ ելույթ ունենալով համավարակի դեմ պայքարի համար միջոցների արդարացի բաշխման ՄԱԿ-ի ACT-Accelerator նախաձեռնության մեկնարկի միջոցառմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, հավանաբար, պատրաստ կլինի հաջորդ տարվա սկզբին: Իրականում մենք, ամենայն հավանականությամբ, արդեն կունենանք մի քանի պատվաստանյութ»,- ասել է նա: «Այս պատվաստանյութերը թույլ կտան մեզ միլիոնավոր կյանքեր փրկել: Դրանք նաեւ հնարավորություն կտան մեզ մշակել ծրագիր, որը կհանգեցնի աշխարհում COVID-19-ի ամբողջական ոչնչացմանը»,- հավելել է Գեյթսը:

Սակայն այդ նպատակին հասնելու համար, ըստ գործարարի, անհրաժեշտ է արտադրել միլիարդավոր դոզանների պատվաստումներ, ֆինանսավորել դրանց գնումները եւ մշակել ամբողջ աշխարհում պատվաստանյութեր առաքելու համակարգ: «Ավելի ցածր եկամուտ ունեցող երկրները չունեն նույն գնողունակությունը, ինչ զարգացած երկրները, ուստի կա ռիսկ, որ նրանք չեն ունենա բավարար չափաբաժիններ»,- զգուշացրել է Գեյթսը

«Ուստի ես ուրախ եմ տեղեկացնել 16 դեղագործական ընկերությունների եւ Բիլ ու Մելինդա Գեյթսերի հիմնադրամի միջեւ այսօր ստորագրված նոր համաձայնագրի մասին: Դրանում ընկերությունները համաձայնում են արագացնել պատվաստանյութերի արտադրությունը եւ հնարավորինս շուտ ապահովել դրանց լայն տարածումը»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ