Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն հայտարարել է, որ Իտալիան կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առանց նախապայմանների բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ:
«Լեռնային Ղարաբաղի հարցը երկար տարիներ ձգվում է առանց լուծման, բայց այսօր մենք վախենում ենք քաղաքացիական բնակչության եւ տարածաշրջանային կայունության համար ռիսկերի հետագա լուրջ սրումից»,- նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ «այս ճգնաժամը ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտությունը՝ առանց որեւէ նախապայմանի»: