News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ներկայիս ագրեսիային Թուրքիայի մասնակցությունը պատահական չէ: Այս մասին սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, տանդեմը ձեւավորվել է երկար տարիներ, իսկ Թուրքիայի հավակնությունները հարյուրամյակներ ազդում են Հայաստանի ու Արցախի վրա: Հարությունյանը խոստացավ ապագայում ավելի մանրամասն ներկայացնել Թուրքիայի «ճանապարհային քարտեզը», բայց առայժմ ընդգծեց, թե պետք է ասի, որ դրանք չեն հաջողվի:

«Մենք ունենք հերոսական ժողովուրդ եւ երիտասարդներ, ովքեր կյանքի գնով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենի հողը: 18-ամյա տղան հարվածել է 9 միավոր զրահատեխնիկայի եւ շարունակում է ծառայել հայրենիքին: Կան վետերաններ, որոնք մասնակցել են առաջին պատերազմին, ապրիլյան եւ ներկա պատերազմին, որոնց հաջողվել է 2 օրվա ընթացքում 3 միավոր տեխնիկա խլել թշնամուց, եւ այժմ նրանք օգտագործվում են ադրբեջանցիների դեմ: Մեր հայրենակիցը նռնակների կապոցը վերցրած մտավ թշնամու խրամատները, ոչնչացրեց այնքան, որքան կարողացավ, եւ վերջում պայթեցրեց իրեն նրանց հետ: Կա մի հայրենակից, ով թողել է բարեկեցիկ կյանքը Եվրոպայում, ունեցվածքը եւ եկել է պայքարելու ու պաշտպանելու հայրենիքը: Որովհետեւ մենք այլ երկրներում վարձկաններ չենք փնտրում, եւ նրանց մեր գլխին խնդիր չենք դարձնում: Իր պատմության ընթացքում Արցախը չի գրավվել եւ չի գրավվի»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ