News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի պահվածքը նախընտրական բանավեճում խայտառակություն է ԱՄՆ-ի համար, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ այն, թե ինչպես էր իրեն պահում ԱՄՆ նախագահը, պարզապես ազգային խայտառակություն է»,- ասել է Բայդենը:

Սեպտեմբերի 29-ին Քլիվլենդի Case Western Reserve համալսարանում տեղի է ունեցել թեկնածուների բանավեճերի առաջին փուլը՝ նախապատրաստվելով ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին: Թրամփը մի քանի անգամ ընդհատել է Բայդենին եւ վիճաբանության մեջ մտել վարողի հետ: Իր հերթին Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել «լռել», եւ նրան անվանել է ծաղրածու ու ստախոս:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ընտրություններում կներկայացնի դեմոկրատներին, գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանրապետականներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ