News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վիրջինիայի դաշնային դատարանը ԱՄՆ հետախուզության նախկին սպա Էդվարդ Սնոուդենին պարտավորեցրել է 4,2 միլիոն դոլար վճարել ԱՄՆ իշխանություններին, որը նա ստացել է «Անձնական գործ» գրքի եւ ելույթների համար, գրում է Gazeta-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Նշվում է, որ Սնոուդենը չի համաձայնեցրել հետախուզական ծառայություններում աշխատանքի վերաբերյալ ձեռագիրը, որը պահանջում է Ազգային անվտանգության գործակալության եւ Կենտրոնական հետախուզական գործակալության հետ համաձայնություն:

Դատավոր Լիամ Օ'Գրեյդին այս կանոնը չպահպանելը համարել է նրա ստանձնած պարտավորությունների խախտում:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով Սնոուդենի փաստաբանին, հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցը համաձայնել է հրաժարվել «Անձնական գործ» գրքի վաճառքից եւ հանրային ելույթներից ստացած 5 միլիոն դոլարից: Դրանում պարունակվող տեղեկատվության բացահայտումը խախտում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ Սնոուդենի պայմանագրի պայմանները:

ԱՄՆ հետախուզության նախկին սպա Էդվարդ Սնոուդենը ամերիկյան լրատվամիջոցներին է փոխանցել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների վերահսկման ծրագրերի վերաբերյալ մի շարք գաղտնի նյութեր: Ռուսաստանը 2013թ. Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրել՝ պայմանով, որ նա դադարեցնի իր գործունեությունը Միացյալ Նահանգների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ