News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել եւ գրել. «Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ»:

Նշենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

«Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:

Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»,- գրել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Դուք հանցավոր եք Ձեր չեզոքությամբ»․ արցախցի կանայք ԵՄ գրասենյակի դիմաց ակցիա են անում (ուղիղ)
Մենք պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ , պահանջում ենք, որպեսզի հավասարության նշան չդնեք...
Սսակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում. պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ
Հայտնաբերված զենք-զինամթերքը ոչնչացվում է տեղում...
Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Ռազմական ավիացիա՝ Մարտունի քաղաքի վրա. Արցախի ԱԻՊԾ
Կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը...
Ադրբեջանի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը...
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Ինչպես եւս ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը...
Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում
Բոլոր արտաքին խաղացողներին կոչ ենք անում ամեն ինչ անել, ռազմական սցենարի հետագա ծավալում թույլ չտալու համար․․․
Ամենաշատ