News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. « Սահմանադրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` պատերազմական այս օրերին, երկրի գերագույն հրամանատարը չէ։ Բանն այն է, որ, մայր օրենքի համաձայն, վարչապետը գերագույն հրամանատար է դառնում միայն փաստացի հայտարարված պատերազմի ժամանակ։

Իսկ Սահմանադրությունը պատերազմի եւ խաղաղության հաստատումը սահմանում է 118-րդ հոդվածով, ըստ այդմ՝ «ԱԺ-ն՝ կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում», ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում «պատերազմ հայտարարելու հարցը լուծում է կառավարությունը»:

Փաստ է, որ ո՛չ ԱԺ-ն է նման որոշում ընդունել, ո՛չ կառավարությունը՝ մենք գործ ունենք բանավոր հայտարարությունների հետ, որոնք չեն կարող հիմք դառնալ, որ վարչապետը հռչակվի ՀՀ գերագույն հրամանատար։

Սա նշանակում է, որ ԶՈՒ պատասխանատուն շարունակում են մնալ ՀՀ պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբը։ Այսինքն, մի խելքը գլխին իրավաբան  չկա, որ հուշի իմքայլականներին՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որ իրենց ֆեյսբուքյան էջերը չողողեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով՝ վերնագրելով՝ «գերագույն հրամանատարը»։

Կամ էլ գուցե գիտեն, բայց հաճոյանում են առաջնորդին։ Աբսուրդն այն է, որ այս արտահայտությունն օգտագործում են նաեւ ընդդիմադիրները․ Էդմոն Մարուքյանը եւ նրա կուսակիցները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձեւակերպմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ