News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Մինչ օրակարգի հարցերի քննությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացվեց հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։

Ժողովին անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի և հայոց բանակի աջակցությանն ուղղված՝ Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկվելիք քայլերին։

Վեհափառ Հայրապետը ժողովականներին տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Արցախի թեմի առաջնորդ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Իրազեկվեց, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ուղերձներ են հղվել պետությունների ղեկավարներին, քույր Եկեղեցիների առաջնորդներին, կրոնապետերին և միջեկեղեցական տարբեր կազմակերպությունների ղեկավարներին։ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում ԳՀԽ անդամները կարևորեցին նաև թեմերի աշխատանքը Քույր Եկեղեցիների, միջեկեղեցական ու միջկրոնական կազմակերպությունների հետ։

Առանձին քննարկման նյութ դարձավ գնդերեցների ծառայության և այս օրերին նրանց շարքերը համալրող, թեմերից Արցախ մեկնող եկեղեցականների հարցը։ Այս առնչությամբ տեղեկացրվեց, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ և թեմերում սպասավորող եկեղեցականներ իբրև կամավորներ արդեն Արցախում են։

Ժողովի ընթացքում ցուցումներ տրվեցին վիրավոր զինվորների, զոհվածների ընտանիքների նկատմամբ հովվական խնամքի վերաբերյալ, կարևորվեց թեմերի համագործակցությունը ՀՀ Պաշտպանության նախարարության պատկան կառույցների հետ։

Ի զորակցություն Արցախի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել կես միլիոն ԱՄՆ դոլար գումար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ
Շատ կյանքեր են փրկվելու...
ԱՀ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները. Արայիկ Հարությունյան
Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի…
Ռոբերտ Օ'Բրայենը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ
«Շնորհավորում եմ կողմերին հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ: Կյանքեր կփրկվեն երկու կողմերում»,-գրել է նա թվիթերյան էջում…
Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. Լիլիթ Մակունց
Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի…
Նյու Յորքում մեկնարկել է հայերի ցույցը`ընդդեմ պատերազմի և մարդասիրական ճգնաժամի
Հազարավոր հայեր և նրանց աջակիցները հավաքվել են Նյու Յորքում և Յու Ջերսիում՝ իրազեկելով…
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հոկտեմբերի 29-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից եւ Էնդրու Շոֆերը ԱՄՆ-ից) համատեղ հայտարարություն են տարածել...
Ամենաշատ