News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն սեպտեմբերի 27-ից սկսված Արցախի պատերազմի առնչությամբ իր խոսքն է հղել։

«Մեր ամբողջ կռիվը մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, Հայոց լեզուն պահելու ուղղությամբ է։ Ես մի շաբաթ առաջ չէի պատկերացնի մեր այսքան զորավոր լինելու իրողությունը։ Գալիս է պահը եւ տեսնում ես, որ ժողովուրդը դառնում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք. սրանք երեւան եկան մի քանի օրում, մի քանի թշնամական համազարկերի արդյունքում գոյացավ այս հրաշալի բռունցքները։ Այնքան անսովոր է, այնքան մարդկայնորեն անընդունելի այն պահից, երբ մեկը կարող է քնած մարդուն կանցնահարել եւ նրան իշխանությունը հերոս համարի. սա պատմության մեջ եզակի ստորության, նողկանքի արտահայտություն կարող է լինել։ Այս բաները խորթ են հային, որն ընդամենը իր տունը, սրբությունը, իր հողը պահպանելու խնդիր ունի»,- ասել է մեծանուն կոմպոզիտորը։

Տիգրան Մանսուրյանը հույս է հայտնել, որ հայ ժողովրդի համար այս պատմական պահը բարիով կվերջանա. «Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով, հոգով մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք։ Թող կամոքն Աստծո բարիով վերջանա հայ ժողովրդի համար այս պատմական պահը եւ անցնենք մեր գոյութունական մեր հաջորդ փուլը, նորից շինարարական գործունեություն, նորից առօրեական կյանք՝ իր բոլոր էջերով։ Ես հավատում եմ այդ վաղվա օրվան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ