News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որը պատմում է 1990-ական թվականներին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ ճակատային օպերատորների աշխատանքի մասին, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից: Ցավալի է՝ ՌԲԿ-ին ասել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

«Անկեղծ կլինեմ, շատ ցավալի է ինձ համար՝ որպես մարդ եւ որպես ֆիլմի հեղինակ: Իմ կարծիքով՝ փառատոնները երբեք չպետք է ենթարկվեն քաղաքական ազդեցության, որքան էլ որ մեծ լինի այդ ազդեցությունը: Հակառակ դեպքում, կինոփառատոնները կդադարեն լինել հանրությանն արվեստը ցուցադրելու լավագույն օղակը: Խորապես ցավում եմ այդ որոշման համար»,-ասել է ռեժիսորը:

Ավելի վաղ փառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը հայտնել է, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է անվտանգության նկատառումներով: «Կինոնկարը հանվել է այն հանգամանքով պայմանավորված, որ ուղղակիորեն կապված է Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հակամարտության, ռազմական գործողությունների հետ: Երբ սկսվեց ռազմական գործողությունների էսկալացիան, որոշում ընդունվեց, որ հանուն Մոսկվայում եւ Ղարաբաղի շուրջ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներից խուսափելու մենք ձեռնպահ կմնանք կինոնկարի ցուցադրությունից, չնայած կինոնկարը լավն է։ Սա ուղղակիորեն Ղարաբաղի հետ կապված կինոնկարի հանդեպ նախազգուշական միջոցառում է»,- ասել է նա։

Ավետիսյանի կարծիքով՝ չեղարկումը քաղաքական որոշում է: «Բնականաբար, դա միայն պարոն Ռազլոգովի որոշումը չէ: Բնականաբար, որոշումն ընդունվել է բարձր մակարդակով, ինչը շատ ցավալի է ինչպես ինձ՝ կինոռեժիսորի համար, այնպես էլ ֆիլմի արտասահմանցի պրոդյուսերների եւ միջազգային թիմի համար»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:

Նա հայտնել է, որ չեղարկման մասին նամակ է ստացել էսկալացիայի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին:

Ռեժիսորը հայտարարել է, որ Լիտվայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Իտալիայից ֆիլմի պրոդյուսերները դիմել են Ռազլոգովին՝ խնդրանքով վերանայել չեղարկումը: «Այդ ֆիլմը ոչ մի կերպ չի քարոզում ատելություն կամ ագրեսիա Ադրբեջանի նկատմամբ: Փաստացի այն նպաստում է խաղաղությանը, որն այսօր անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլեւ ամբողջ աշխարհին»,-հավելել է Ավետիսյանը:

Մոսկովյան 42-րդ կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը։

«Դրախտի դարպասը» ֆիլմը պատմում է լրագրող Ռոբերտ Ստենվալի մասին, ով Արցախ է մեկնում արդեն 2016 թվականին: Նա հանդիպում է իր գործընկերոջ՝ 1992 թվականին անհետ կորած ֆոտոօպերատոր Էդգար Մարտիրոսյանի դստերը: Ստենվալը հիշում է, որ չի օգնել իր ընկերոջն ու յուրացրել է նրա կողմից արված լուսանկարները:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ