News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հետախուզական եւ հարվածային ԱԹՍ-ների գործունեությունը կա Վարդենիսի եւ ոչ միայն այդ ուղղությամբ, բայց ակտիվ մարտական գործողություններ ՀՀ սահմանի կոնկրետ այդ հատվածում չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սիրացի զինյալների մասնակցության խնդրին, նա ասաց. «Զինյալների առկայության մասին փաստերը արձանագրվել են միջազգային մակարդակով եւ ոչ միայն մեդիայի մակարդակով: Դուք գիտեք, որ արդեն եղել են համապատասխան արձագանքներ առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Դա, բնականաբար, մեր դիվանագիտական տեղեկատվական փայլուն աշխատանքի արդյունք է: Դա այլեւս որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին: Այդ ապացույցները ներկայացվել են եւ ներկայացվում են: Սա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, բացի բուն կիրառողներից, որոնք համառորեն փորձում են եւ փորձելու են թաքցնել, բայց իզուր»:

Հարցին, թե կա՞ն մոտավոր թվեր, թե որքան զինյալ է տեղափոխվել Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր ծառայությունները աշխատում են այդ ուղղությամբ, բայց ես թվեր չեմ կարող հրապարակել, թե քանի հազար մարդ է բերվել կամ բերվում, կամ իրենցից քանիսն են զոհվել: Դա ժամանակի խնդիր է, բարդ չի ճշտելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ