Հոկտեմբերի առաջին օրը բիթքոինը թանկացել է ավելի քան 1 տոկոսով՝ վկայում են առեւտրի տվյալները: Փորձագետները կարծում են, որ բիթքոինը կարող է շարունակել աճել սեպտեմբերյան նվազեցումից հետո, գրում է 1Prime.ru-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը թանկացել է 1,24 տոկոսով եւ կազմել 10 853 դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի մոտ 57,5 տոկոսը: