News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին՝  Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին` մաղթելով շարունակական առաջընթաց, բարօրություն և խաղաղություն:

Դարերի խորքից եկող հայ-կիպրական հարաբերությունները բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային առնչությունները, ընդհանուր հոգևոր արժեքներն ու փոխադարձ համակրանքը:

Հայաստանն արժևորում է բարեկամ Կիպրոսի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական համագործակցությունն ու գերազանց քաղաքական երկխոսությունը, որոնք, տարեցտարի ամրապնդվելով և ընդլայնվելով, ձեռք են բերել դաշնակցային բնույթ։

Վստահ ենք, որ մեր երկու երկրների միջև հաստատված եղբայրական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը գալիք տարիներին ևս կարձանագրեն նորանոր ձեռքբերումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ