News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մետաղների լոնդոնյան բորսայում (LME) առեւտրի արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 1,41 տոկոսով եւ կազմել 6672 դոլար, ալյումինի արժեքը նվազել է 1,01 տոկոսով եւ կազմել 1765 դոլար,  ցինկի արժեքը նվազել է 0,89 տոկոսով եւ կազմել 2403 դոլար, հաղորդում է 1Prime.ru-ն:

ԱՄՆ առեւտրի նախարարությունը լավացրել է գնահատակնը երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ դինամիկայի հարցով: Վերջնական գնահատականը ենթադրում է ռեկորդային անկում 31,4 տոկոսով: Երկրորդ գնահատականը ենթադրում էր ցուցանիշի անկում 31,7 տոկոսով, իսկ առաջինը՝ 32,9 տոկոսով:

Ընդ որում, առավոտյան առեւտրի ծավալնը նվազել է, քանի որ Ասիայի հիմնական շուկաները փակ են: Չինաստանում, Հոնկոնգում եւ Հարավային Կորեայում առեւտուրը փակ է՝ կապված հանգստյան օրերի հետ, միեւնույն ժամանակ, Տոկիոյի բորսան հայտարարել է մինչեւ օրվա վերջ համակարգի խափանման պատճառով օպերացիաների դադարեցման մասին:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ