News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն խոր անհանգստությամբ հետևում է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով արցախյան ճակատում սկսված ռազմական լայնածավալ գործողություններին։

Կամոիտեի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «2019-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ մեկնարկած համահայկական խաղերը միտված էին ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը և վերահաստատել աշխարհի հայերի վճռականությունը՝ Արցախը տեսնելու որպես հայկական միասնության և խաղաղասիրական դիվանագիտության ելակետ։

Այսօր սակայն Թուրքիան միջամտում է մեր տարածաշրջանի ներքին կայունությանը՝ ցեղասպանությունից 100 տարի անց անգամ փորձելով իրականացնել հայաթափման և թուրքական կայսրության ընդլայնման իր ծրագրերը։ Հայաստանը վճռական է և միասնական՝ դիմագրավելու թուրքական սպառնալիքին, սփյուռքն իր հերթին պետք է լինի միասնական և միջազգային բոլոր ամբիոններից համախմբված կերպով բարձրաձայնի թուրքական ագրեսիայի վտանգը։ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան պետք է դիվանագիտական լրջագույն հարված ստանա բոլոր կողմերից, նրա ձեռքերը պետք է կապված լինեն բոլոր ուղղություններով։ Միջազգային հանրության արձագանքն այլևս չպետք է ուշանա։

Ներկայացնելով աշխարհի տարբեր պետություններ՝ մեր խնդիրն է այսօր յուրաքանչյուրս մե՛ր հասարակություններին և իշխանություններին պարզաբանել իրավիճակը և պահանջել գործուն քայլեր՝ թուրքական ագրեսիան կասեցնելու համար։ Մենք լռելու իրավունք չունենք։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն իր բոլոր միջոցներով պատրաստ է սատարել մեր Հայրենիքին՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված այս պատերազմում։ Մեր բոլոր կապերը, հնարավորությունները խնդրում ենք օգտագործել՝ ի շահ համընդհանուր գործի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ