
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության պատրաստման մասին Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին»,- ասել է Պեսկովը: «Եվս մեկ անգամ ծայրահեղ անհանգստություն հայտնվել շարունակվող մարտերի կապակցությամբ»,- հավելել է նա:
«Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին հայտնել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարության նախապատրաստման մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը: