News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի Եդինայա Ռոսիա խմբակցությունը մտահոգությամբ է հետեւում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու շուրջ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ-ն:

Հայտարարության մեջ ասվում է.

«Մենք Գագիկ Կոլյաևիչ Ծառուկյանին ճանաչում ենք որպես Ռուսաստանի Դաշնության ընկեր, քաղաքական գործիչ, որը ջանքեր չի խնայել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար: 2008 թվականից ի վեր Եդինայա Ռոսիա և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները արդյունավետորեն աշխատում են Համագործակցության համաձայնագրի հիման վրա: ԲՀԿ տարածքային գրասենյակներում կատարված խուզարկությունները, կուսակցական ակտիվիստների հարցաքննությունները, Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելը, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը և կալանավորումը կարող են համարվել ընտրովի արդարադատության դրսևորում, ազդեցիկ հայ քաղաքական գործչի կանխակալ հետապնդում և հանրապետության առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկի նկատմամբ բացահայտ ճնշում: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկված գործողությունները հակասում են երկրի իշխանությունների հայտարարություններին օրենքի գերակայության և մարդու իրավունքների ապահովման մասին, և չեն նպաստում Հայաստանի ներքաղաքական և սոցիալական կայունության պահպանմանը: Մենք հույս ենք հայտնում, որ հարցը կլուծվի խստորեն իրավական հարթության վրա ՝ քաղաքական բազմակարծության սկզբունքների և հասարակական գործունեություն իրականացնելու ազատության հարգանքի հիման վրա, - ասել է ՌԴ Պետդումայի Եդինայա Ռոսիա խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը:

Սերգեյ Նեւերովի անդրադարձը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումայի Եդինայա...

Опубликовано Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Четверг, 1 октября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ