News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ գործը փակված չէ։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մեծ սխալ է թույլ տվել՝ իրականացնելով ակնհայտ ահաբեկչական բնույթի սպանություն։ «Սպանվել էր մարդ, որն ԻԼԻՊ խմբավորման թիվ մեկ թշնամին էր եւ հարգանքի էր արժանանում ոչ միայն Իրանում, այլեւ մյուս երկրներում։ Մյուս կողմից՝ Սոլեյմանիի սպանության գիշերը սխալ թույլ տվեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ «Թվիթերում» Իրաքի ժողովրդի տոնախմբության ու ուրախության կարճ տեսանյութ հրապարակեց, բայց հաջորդ առավոտյան մենք տեսանք Իրաքի քաղաքների փողոցներում Սոլեյմանիի մահը սգացող տասնյակ եւ հարյուր հազարավոր իրաքցիների։ Այսպիսով, մեծ թվով մարդիկ, եւ ոչ միայն իրանցիներ, ցանկանում են նրա սպանության համար վրեժխնդիր լինել»,- նշել է նա։

Զարիֆը շեշտել է, որ այդ սպանության վերաբերյալ գործը դեռեւս չի փակվել, քանի որ Թրամփն արձակել է իրանցիների ազգային հերոսին եւ տարածաշրջանի հերոսին սպանելու հրամանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն արձագանքել է Իրանի հարձակմանը «1000 անգամ ավելի հզոր պատասխան տալու» Թրամփի սպառնալիքին
ԱՄՆ կառավարության աղբյուրներ. Իրանը պատրաստվում է սպանել ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանին
ԱՄՆ անօրինական ներկայությունն Արեւմտյան Ասիայում ավերածությունների հիմնական պատճառն է տարածաշրջանում․ Խամենեի
Նա մահմեդական երկրներին կոչ է արել միավորվել «ԱՄՆ-ի հանցավոր գործողությունների եւ Իսրայելի ռեժիմի դեմ»․․․
Թեհրանը պետք է պատասխան տա ԱՄՆ զինված ուժերի գործողություններին՝ չսահմանափակվելով միայն իրավական մեթոդներով
«Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչության այս գործողությունը, ի լրումն իրավական պատասխանատվության ենթարկելուն, ինչը հաստատվել է կառավարության կողմից, այլ պատասխան է պահանջում․․․
Թեհրանն իրավունք ունի դատական հետապնդում սկսել ԱՄՆ-ի դեմ՝ ուղեւորատար ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
«Մենք սպասում ենք որոշ տվյալների փոխանցմանը Սիրիայից, մինչդեռ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության փորձագետները հետաքննում են դեպքը․․․
ԱՄՆ երկու կործանիչները վտանգավոր մանեւրում են կատարել իրանական ուղեւորատար ինքնաթիռի շուրջ․ Իրան
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երկու կործանիչների եւ Mahan Air 1152 ինքնաթիռի մասնակցությամբ, որը դուրս էր եկել Թեհրանից եւ ուղեւորվում են Լիբանանի մայրաքաղաք․․․
Ամենաշատ