News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։

Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը եւ «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաեւ Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետեւանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:

Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաեւ հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:

Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել եւս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարեւորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաեւ քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով
«Կանադան շարունակում է զինադադարի ռեժիմի պահպանման կոչ անել Լեռնային Ղարաբաղում եւ 350.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում ԿԽՄԿ-ում` մարդասիրական ջանքերի համար...
Ադրբեջանական բանակի կորուստները. «Զինուժ մեդիայի» անդրադարձը
Այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավականին մեծ թիվ են կազմում օդաչուները…
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք. 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով
9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով...
Ջեյմս Ուորլիք. Թուրքիան արդեն վաղուց իր սեփական շահերն ունի Ղարաբաղյան հակամարտության հարցում
«Նախ, այն Մինսկի խմբի անդամ է: Երկրորդը, այն Ադրբեջանի մտերիմ ընկերն ու դաշնակիցն է, եւ այդ սերտ կապն այժմ էլ ավելի ակնհայտ է...
ՊԵԿ իրազեկումը՝ Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ
Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման...
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում սկսել են բուժում ստանալ առաջնագծում վիրավորված մեր մարտիկները.ԵՊԲՀ ռեկտոր
Այսօր, Հայը իր Հայրենիքի պաշտպաններին առողջացնում է լավագույն պայմաններում ու մթնոլորտում...
Ամենաշատ