News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 22
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել է Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ առցանց նստաշրջանը, որը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների երկրների այս տարվա առաջին խորհրդակցությունն է: Արտահերթ առցանց նստաշրջանին մասնակցել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների շուրջ 40 երկրի ավելի քան 80 պատվիրակ: Քննարկվել է 2020 թ. Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մասնագիտական քննարկումներին զուգընթաց, միջազգային հարթակն օգտագործել են` միջազգային գործընկերներին իրազեկելու COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած և առ այսօր շարունակվող պատերազմի և քաղաքացիական, այդ թվում ուսումնական հաստատությունները թիրախավորելու մասին: Մասնավորապես, ներկայացվել է Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները ոտնահարող գործողությունները, որոնք ծավալվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ավիահրթիռային ու ցամաքային հարձակման միջոցներով:

Առանձնակի շեշտադրվել են խաղաղ բնակչության դեմ վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների և ուսումնական հաստատությունների դեմ կատարվող հարձակումներ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծվել է նաև, որ Հայաստանը՝ հանդիսանալով «Ապահով դպրոցների հռչակագրի» անդամ-պետություն, խստորեն պաշտպանում է յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրացումը՝ առանց որևէ բռնության կամ հարձակման սպառնալիքի:

Կոչ է արվել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ և ուսումնական ու այլ քաղաքացիական հաստատությունների թիրախավորումը։

Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի ընդունմանը զուգահեռ հոկտեմբերին կայանալիք հանդիպումն ակնկալվում է, որ բացառիկ հարթակ կդառնա պետությունների և կառավարությունների ղեկավարների, նախարարների մակարդակով քննարկումների և փորձի փոխանակման համար՝ ուղղված հետհամաճարակային պայմաններում կրթության պաշտպանությանը, ինչպես նաև կրթության վերականգնման և առաջընթացի նպատակով համընդհանուր առաջնահերթ քայլերի վերանայմանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուտշներ, հրթիռ ու կործանիչներ ունենք
Հայաստանը և Արցախը մղում են հայրենական պատերազմ, և մենք 21-րդ դարի Սարդարապատի ճակատամարտին ենք պատրաստ...
Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով
«Կանադան շարունակում է զինադադարի ռեժիմի պահպանման կոչ անել Լեռնային Ղարաբաղում եւ 350.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում ԿԽՄԿ-ում` մարդասիրական ջանքերի համար...
Զախարովա. Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են
Համոզված ենք, որ դա կօգնի գիտակցել, որ թշնամանքը եւ արյունահեղությունը շարունակելն անհեռանկարային է․․․
Ադրբեջանական բանակի կորուստները. «Զինուժ մեդիայի» անդրադարձը
Այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավականին մեծ թիվ են կազմում օդաչուները…
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք. 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով
9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով...
Ջեյմս Ուորլիք. Թուրքիան արդեն վաղուց իր սեփական շահերն ունի Ղարաբաղյան հակամարտության հարցում
«Նախ, այն Մինսկի խմբի անդամ է: Երկրորդը, այն Ադրբեջանի մտերիմ ընկերն ու դաշնակիցն է, եւ այդ սերտ կապն այժմ էլ ավելի ակնհայտ է...
Ամենաշատ