News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.24
EUR
582.42
RUB
6.45
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը լուրջ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ իրավիճակը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորումը կարող է իրականացվել բանակցությունների միջոցով:

«Մենք տեսել ենք տագնապալի լուրեր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան եւ հանգեցրել երկկողմանի զոհերի»,-հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անուրագ Շրիվաստավան:

Նրա խոսքով՝ Հնդկաստանը մտահոգված է իրավիճակով, քանի որ այն սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

«Մենք հաստատում ենք, որ կողմերը պետք է ռազմական գործողությունները դադարեցնեն, ցուցաբերեն զսպվածություն եւ ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը խաղաղություն ապահովելու համար: Հնդկաստանը համարում է, որ հակամարտության ցանկացած ամուր կարգավորումը կարող է ձեռքբերվել միայն դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»,-ասել է նա:

Շրիվաստավան նաեւ հայտարարել է, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետեւանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ եւ վիրավորներ. Արցախի ՄԻՊ
Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ եւ մի քանի վիրավոր…
Արցախի ԱԳ նախարարը ֆրանսիացի պատգամավորներին երախտագիտություն է հայտնել համերաշխության համար
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին…
Հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը ձախողվել են. Նիկոլ Փաշինյան
Որպես հետեւանք՝ այսօր Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ…
ՊՆ․ Հատուկ խնդիրների լուծման համար հակառակորդի կողմից F-16-ի օգտագործման ապացույցներ կան
Մասնավորապես, բարձր ճշգրտության մարտական արկեր են օգտագործվել․․․
Բոլորս ոգեւորված ենք ու շատ ենք շտապում լինել մարտի դաշտում. տավուշցի կամավորականները մեկնում են ռազմաճակատ
Միասնական ուժերով պետք է հաղթել թշնամուն. այս գաղափարի շուրջ են համախմբված բոլորը քաջ գիտակցելով օրհասական այս պահին մեկ բռունցք դարձած պետք է պայքարել…
Տեսանորությունների հատուկ թողարկում՝ ռուսերեն - 26.10.2020
Տեսանորությունների ամփոփիչ թողարկման մեջ ներկայացված են վերջին լուրերը, օրվա երկրորդ կեսի գլխավոր իրադարձությունները․․․
Ամենաշատ