News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն, ինչպես եւ պետք էր ակնկալել, հայտնել են «խորը մտահոգություն» Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների շուրջ, սակայն առավել որոշիչ դերակատարները դեռեւս Թուրքիան եւ Ռուսաստանն են, գրում է Spectator-ը:

Ադրբեջանի հետ Թուրքիայի սերտ կապերը ոչ միայն ընդհանուր քաղաքական հավակնությունների արդյունք են, այլ նաեւ ունեն խորը պատմական եւ մշակութային արմատներ: Թուրքիան հաճախ հայտարարում է, որ այդ երկրները «երկու պետություն, մեկ ազգ են», իսկ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է հետեւել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի օրինակին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

Ռուսաստանն, իր հերթին, երկար ժամանակ եղել է Հայաստանի դաշնակիցը, նա ունի ռազմաբազա երկրի տարածքում: Նրա ներկայությունը թույլատրվում է, քանի որ, համաձայն հասարակական կարծիքի հարցումների, թուրքական կամ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ Ռուսաստանի աջակցությունը երաշխավորում է երկրի անվտանգությունը:

Այդ հասկացությունն այժմ ստուգվում է:

Թուրքիայի նախագահ Էրդողանը լիովին աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ հայտարարելով, որ «Թուրքիայի ժողովուրդը կկանգնի իր ադրբեջանցի եղբայրների կողքին բոլոր միջոցներով»: Խիստ անխոհեմ կլիներ Հայաստանի կողմից անտեսել թուրքական ռազմական միջամտության հանավականությունը, երբ թուրքական անօդաչու սարքերը նկատվել են Հայաստանի արեւմտյան սահմաններում:

Իհարկե գործ ունենալով անխիղճ քաղաքական գործիչների հետ, ինչպիսին են Ալիեւը, Պուտինն ու Էրդողանը, անմտություն կլիներ բացառել ինչ-որ բան, եւ անհանգստության միջազգային զգացողությունը լիովին արդարացված է:

Եւ այնուամենայնիվ, թեպետ Ռուսաստանին անվանում են Հայաստանի դաշնակից, նրա հարաբերությունները Երեւանում նոր կառավարության հետ եղել են ավելի սառը, կան նախկինների հետ: Հիմնականում դա կապված է հանգամանքի հետ, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավել սկեպտիցիզմով է վերաբերվում Հայաստանում Ռուսաստանի ազդեցությանը՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության համար պոտենցիալ սպառնալիքները: Չնայած նա երբեք լիովին չի ընդունել Արեւմուտքը եւ նրա արժեքներն այնպես, ինչպես նրա վրացի գործընկերները, առավել չեզոք քաղաքական նպատակ սահմանելու նրա փորձերը մնացորդն են նախորդող Սերժ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների, որն իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում սերտ կապեր է հաստատել Մոսկվայի հետ:

Հայաստանի վարչապետը նաեւ առաջացրել էր Պուտինի զայրույթը հունիսին, երբ նա հանդիպել էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ եւ հայտարարել, որ իր երկիրը դեռեւս հակված է զարգացնել գործընկերությունը Եվրոպայի հետ, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա (չնայած ինքը՝ Փաշինյանը, իշխանության էր եկել 2018 թվականին կայացած հեղափոխության արդյունքում): Հայաստանի պարտությունը կարող է վերջ դնել Փաշինյանի վարչակազմին եւ վերականգնել առավել սերտ կապեր Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կառավարության օրոք, որն ավելի բարեկամական վերաբերմունք կունենա Կրեմլի հետ:

Դա նկատի ունենալով՝ Հայաստանի՝ որպես Ռուսաստանի դաշնակցի ներկայացումը եւ Ադրբեջանի՝ որպես Թուրքիայի դաշնակցի կարգավիճակի հերքումը հող է ստեղծում Անկարայի եւ Մոսկվայի միջեւ պոտենցիալ բախման համար: Սակայն հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների հետ Պուտինի ջերմ հարաբերությունները եւ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ զգուշորեն բարեկամության զարգացումը՝ կարելի է ենթադրել, որ Էրդողանը կլինի այնքան մարտական տրամադրված, որ հարձակվի Հայաստանի վրա՝ վտանգելով փչացնել հարաբերությունները Կրեմլի հետ: Ինքը՝ Փաշինյանը, մարտական գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց հայտարարել էր, որ օտարերկրյա օգնություն չպետք է լինի. նրան նախորդողը՝ որպես Մոսկվայի հավատարիմ բարեկամ, ամենայն հավանականությամբ կդիմեր Ռուսաստանին օգնության համար:

Հարձակման մասշտաբը ենթադրում է, որ դրա հետեւում կանգնած է էական նախապատրաստում, եւ քիչ հավանական է, որ Ադրբեջանը սկսեր մարտերն առանց կողմնակի աջակցության երաշխիքների: Իրականում Էրդողանն ապացուցելու բան ունի միջազգային հարթակում՝ չնայած ագրեսիվ հռետորության, որոնք ուղեկցում էին Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսին կատարված բախումները Արեւելյան Միջերկրածովյան տարածքում, Թուրքիան լռել է, երբ ԱՄԷ-ն, Հորդանանը, Եգիպտոսը եւ Իսկայելն ակնարկել են, որ կսատարեն Աթենքին (ԱՄԷ-ն անգամ ուղարկել էր ռազմական ինքնաթիռներ ճգնաժամի ընթացքում իր հույն գործընկերների հետ զորավարժությունների համար):

Սակայն Հայաստանն իրենից ներկայացնում է շատ ավելի հեշտ նպատակ: Ի տարբերություն Հունաստանի՝ նա ՆԱՏՕ-ի անդամ չէ եւ չի կարող հույս ունենալ Մերձավոր Արեւելքում հզոր միության: Ռուսաստանը, որը Հայաստանի հիմնական միջազգային գործընկերն էր Խորհրդային Միության փլուզումից հետո, կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն չի նախաձեռնել որեւէ քայլ մատնանշելու, որ կլինի Երեւանի կողմից:

Հավանաբար, միակ միջոցը դիվանագիտության մեջ հաջողության հասնելու համար Թուրքիայի վրա միջազգային ճնշում գործադրելն է. միայն Անկարան ունի քաղաքական եւ ռազմական հզորություն, որ հասնի անհապաղ հրադադարի, սակայն նա գրեթե ոչինչ չի կորցնում՝ սրելով հակամարտությունը: Արումուտքն ունի հնարավորություն վերականգնել իր հեղինակությունն ու հայտարարել իր մասին: Սակայն նրան պետք է անել շատ ավելին, քան պարզապես հայտնել «խորը մտահոգություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ