News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա կլանը ցանկանում են հետաձգել ժողովրդավարական գործընթացներն իրենց երկրում, սակայն այս պատերազմն ու ադրբեջանական կողմի բազմաթիվ զոհերը էլ ավելի են մոտեցնում դրանք:

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով՝ միջազգային հանրության նկատմամբ Բաքի մեծամիտ վերաբերմունքը երկար տարիների ընթացքում հիշեցումն է, որ չեն կարող լինել բանակցություններ «միայն իր կողմի համար» եւ շանտաժի փորձերն աստիճանաբար զրկել են նրան մանեւրերից: «Ժամանակը ցույց կտա, որ Ադրբեջանի բոլոր հաշվարկները, որ Թուրքիան իբր աշխատում է ի շահ իրեն, կլինեն սխալական: Անկարան ներքաշված է այդ հակամարտության մեջ բացարձակապես իր շահերից ելնելով:

«Մեկ ազգ» եւ այդօրինակ բոլոր ձեւակերպումները ֆորմալ բնույթ են կրում: Բաքուն իր համար այդ ամենից ինչ-որ շահ հետապնդելու որեւէ շանս չունի: Ադրբեջանն արդեն փոխանցում է գործընթացի ազդեցության լծակները Թուրքիային, որը կստեղծի խնդիրներ հենց իր համար: Ալիեւի հաշվարկն այն էր, որ հայերն ամբողջ աշխարհում չեն միավորվի եւ չեն դառնա բանակի համար ամուր հենարան: Նա մտածում էր, որ մեզ մոտ իբրեւ կան խնդիրներ գործընկերների հետ եւ դրանով եւս օգտվել էր: Սակայն նա սխալվել էր, քանի որ դաշնակիցները չեն առաջնորդվում րոպեական գործոններով, սա երկարաժամկետ հարաբերություններ են»,-նշել է նա:

Դիմելով Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ փորձագետն ասել է. «Դա ձեր պատերազմը չէ: Ալիեւը պարզապես օգտագործում է ձեզ իր կապիտալը մեծացնելու համար: Դա ադրբեջանական հասարակության պատերազմը չէ, առավելեւս ազգային փոքրամասնություններինը չէ: Ադրբեջանի ԶՈՒ-ն բաղկացած է հինգ պայմանական էշելոններից: Առաջին էշելոնը կազմված է վարձկաններից, եւ դա ուղղված է նրան, որ հետագայում նվազեցվի իշխանությունների պատասխանատվությունը հասարակության առջեւ: Երկրորդ էշելոնը կազմված է ազգային փոքրամասնություններից, որոնց վախճանը լուծում է նաեւ ներքաղաքական խնդիրները»: Բեքարյանը համոզմունք է հայտնել, որ մի քանի օր անց հստակ կգրանցվի, որ Թուրքիան իրականացնում է տարբեր ահաբեկչական խմբավորումների տեղափոխում, որոնք հենց ինքն էլ ստեղծել եւ ամենուր օգտագործում է:

«Տեղի ունեցողը էսկալացիա չէ, այլ լայնամասշտաբ պատերազմ է, եւ միջազգային հանրությունն ունի իր մեղքի բաժինն ունի իր անհասցե հայտարարություններով, երբ Ադրբեջանը ակնհայտորեն նախապատրաստվել է խարդախությունների: Ալիեւը դրան նայել է՝ որպես լուռ համաձայնություն: Այդպիսի անտարբեր վերաբերմունք է դրսեւորվել Թուրքիայի նկատմամբ, որը դարձել է մարտահրավեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միջերկրական ծովում, արաբական երկրներում, Լիբիայում, Սիրիայում: Էրդողանի արձագանքը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության առնչությամբ ամենաթողության արդյունք է: Հայկական կողմը չպետք է մեկ վայրկյան անգամ կասկածի դաշնակցների եւ գործընկերների մեջ, բացի հակառակորդից:

Պետք է հստակ հասկանալ, որ Անկարան չպետք է ունենա որեւէ առնչություն բանակցություններին, իսկ Ադրբեջանը պետք է պատժվի քաղաքական, տեղեկատվական եւ ռազմական իմաստով: Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ակտիվորեն բանակցեն դաշնակիցների, տարածաշրջանային գործընկերների եւ միջազգային հանրության հետ: Ոչ մեկի համար շահավետ չէ տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը, որոնք կթափառեն այդտեղ: Պատահական չէ, որ այդ փաստի առիթով առաջին արձագանքը ստացվել է Իրանից, որը չի հանդուրժի նաեւ տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխություն»,-ամփոփել է վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ