News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է Sky News Arabia-ին, որ Թուրքիան ուղարկում է հարյուրավոր սիրիացի վարձկաններ Արցախի դեմ ագրեսիայի հարցում Ադրբեջանին օգնելու համար:

«Հաղորդագրություններն ու տեղեկատվությունը, որում ասվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վերջին օրերին տասնյակ չվերթների մասին հարյուրավոր սիրիացի վարձկաններ տեղափոխելու համար, հաստատվել է եւ համապատասխանում է իրականությանը»,-հայտարարել է պաշտոնյան, որը ցանկացել է մնալ անանուն:

Նա նախազգուշացրել է, որ Անկարան եւ Մոսկվան կշարունակեն «ուղղակիորեն միջամտել» շարունակվող հակամարտությանը՝ սատարելով երկու կողմերին իրենց միջոցներով, «ուղարկելով վարձկաններ, զենք եւ ապահովելով հետախուզական աջակցություն»:

Նա բնութագրել է այժմ տեղի ունեցողը որպես «փոքր պատերազմ լուրջ հետեւանքները», որի հետեւանքով հակամարտության կարգավորումը, նրա կարծիքով, գրեթե անհրար է, քանի որ կողմերից ոչ մեկը չի հանձնվի: Նրա խոսքով՝ այդ հակամարտությունն ունի իր հետւեանքները եւ լուրջ մարտահրավերները ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության համար, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ու միջազգային էներգետիկ շուկաների համար՝ հաշվի առնելով զսպման ինչ-որ ռազմավարության բացակայությունը, որը կսահմանափակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները:

ԱՄՆ կառավարությունում աղբյուրները հայտնել են Sky News Arabia-ին, որ առաջիկա օրերին ԱՄՆ Կոնգրեսի անդամները կկարողանան առաջարկներ ներկայացնել այդ հակամարտության նկատմամբ քաղաքականության համար Էրդողանին պատասխանատվության ենթարկելու մասին, եւ չի կարելի բացառել Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»
Հիշեցնենք, որ ի սկզբանե «ռազմավարի պուրակ» անվանումն այժմ վերանվանվել է «Հաղթանակի զբոսայգի»՝ միջազգային․․․
Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին. մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը. «Թեւանիկի» մայր
Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս...
44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ում դրական տեղաշարժ չկա, խնդիրը քաղաքականացվել է․ Սիրանուշ Սահակյան
Ունենք դեռեւս պասիվ փուլում գտնվող գործեր եւ ունենք ակտիվ կոմունիկացիայի փուլ․․․
Մինչ այս պահը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր»
Այստեղ են այցելում հասարակ մարդիկ՝ իրենց զավակների, հարազատների շրիմներին…
Հավասարաչափ հանցագործ են բոլորը՝ հներն ու նորերը, որոնք մեկ շղթայի իրար սերտ կապված օղակներ են. զոհվածի մայր
2020-ի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է, որը…
«Եռաբլուր» այցելեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը. Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին
Դեսպանը չցանկացավ պատասխանել լրգրողների հարցերին, նստեց մեքենան եւ հեռացավ…
Ամենաշատ