News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վիրավորված լրագրողների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունները բացարձակ անթույլատրելի են եւ ուղղված միայն պատասխանատվությունը վերագրելուն: Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքներ պաշտպան Արման Թաթոյանը:

«Հակամարտության եւ ռազմական գործողությունների գոտիներում լրագրողների, հատկապես միջազգային անկախ ԶԼՄ-ների գործունեությունն ամբողջովին լեգիտիմ է: Հայաստանի օմբուդսմենի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին ուղղված գրավոր հարցման պատասխանում հստակ նշված է, որ Ղարաբաղում լրագրողների աշխատանքը կրում է լեգիտիմ բնույթ, եւ դեռ ավելին, այն միտված է պատերազմի պայմաններում մարդու իրավունքների երաշխիքների դերի ամրապնդմանը:

Դա կարեւոր է լրագրողական առաքելության անկողմնակալ իրականացման համար, որն ուղղված է միջազգային հանրությանն օբյեկտիվ իրականությունը ներկայացնելուն: Ավելին, անկախ ԶԼՄ-ների ներկայությունը ողջունելի է, իսկ լրագրողների աշխատանքը խոչընդոտելը, ինչպես դա տեղի է ունենում Ադրբեջանում, միջազգային իրավունքի խախտում է:

Լրագրողները հավասարազոր են քաղաքացիական բնակչությանը եւ պաշտպանված միջազգային հումանիտար իրավունքով, եւ հակամարտության գոտում լրագրողի գտնվելը նշանակում է, որ նա պետք է լինի պաշտպանված եւ չդառնա զինվորականների թիրախը: Այսօր ֆրանսիացի լրագրողներին կրակելու կապակցությամբ կարեւոր է նշել, որ նրանք եղել է հատուկ նշաններով հանդերձանքով, տեղաշարժվել են քաղաքացիական ավտոմեքենայով, իսկ հրաձգության են ենթարկվել Մարտունու քաղաքապետարանի հարեւանությամբ: Կանխավարկածը, անշուշտ, լրագրողների կողմից է»,-նշել է օմբուդսմենը:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում հայտնի Le Monde ֆրանսիական պարբերականի լրագրողները հայտնվել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրաձգության ներքո Մարտունի քաղաքում, ինչի հետեւանքով ստացել են ծանր վիրավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ