News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորներ Մարկո Ռուբիոն, Ռոբ Փորթմանը, Ռոն Ջոնսոնը, Սյուզան Քոլինզը եւ միջազգային հարցերով սենատի հանձնաժողովի ներկայացուցիչ Ջիմ Ռիշը ներկայացել են հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի կապակցությամբ:

«Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների կտրուկ էսկալացիան առաջացնում է խորը մտահոգություն: Բոլոր տարածաշրջանային գերտերությունները, որոնք ներքաշված են հակամարտության մեջ, պետք է դադարեն իրենց ագրեսիվ էսկալացիոն գործողությունները, եւ ուղղեն ջանքերը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ հավաքելու համար: Ռիսկը, որն իրենից ներկայացնում է բռնությունը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար, չափազանց մեծ է:

«Վաղեմի հակամարտությունը, ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն է, պետք է լուծվի քաղաքական երկխոսության ճանապարհով, ոչ թե ռազմական ագրեսիայի միջոցով: Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեն բռնությունը եւ վերադառնան այդ բազմամյա հակամարտության խաղաղ լուծման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին»,-նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ