News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայից Ադրբեջան վարձկաններին ուղարկելն առաջացնում է խորը մտահոգություն: Այդ մասին հոկտեմբերի 1-ինյ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մենք անցկացրել ենք հետազոտություն՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի բանաձեւն արգելում է եւ համարում հանցավոր գործունեություն ահաբեկչական տարրերի՝ որպես վարձկաններ, տեղափոխումն ու օգտագործումը, առավելեւս, երբ նրանք օգտագործվում են ընդդեմ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,-նշել է նա:

Թաթոյանը պարզաբանել է, որ այդ կապակցությամբ ուղարկվել է զեկույց հատուկ հանձնաժողովին, որը զբաղվում է հենց այդ հարցերով: Կիրառելով A կարգավիճակը, որը տրվել է ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի կողմից, Հայաստանի օմբուդսմենը նաեւ դիմել է այլ միջազգային կառույցներ: Մենք գրանցել ենք նաեւ, որ Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ուղեկցվում են բռնության կոչերով, որոնք կրում են համակարգային բնույթ եւ ստանում պետական աջակցություն: Հավաքագրվել են փաստեր բռնության եւ սպանությունների դաժան տեսարաններ պարունակող տեսանյութերով, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում:

Հատկապես այդպիսի շատ տեսանյութեր կան «ՏիկՏոկ»-ում, որտեղից խնդրել ենք մեզ փոխանցել մեր մոնիթորինգի տվյալները: Առաջիկայում այդ փաստերը կփոխանցվեն»,-ամփոփել է ամբուդսմենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ