News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Փառք ու պատիվ ԱԱԾ աշխատակիցներին, որոնք կարողացել են իրենց հմուտ գործողություններով գտնել համապատասխան լրտեսական գործողություններն իրականացնող Ադրբեջանի գործակալին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պետական դավաճանության դեպքի բացահայտմանը։

«Յուրաքանչյուր պետության, նաեւ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների խնդիրներից մեկը լրտեսական գործակալական գործունեություն իրականացնելն է հակառակորդի տարածքում։ Փառք ու պատիվ ԱԱԾ աշխատակիցներին, որոնք կարողացել են իրենց հմուտ գործողություններով գտնել համապատասխան լրտեսական գործողություններն իրականացնող Ադրբեջանի գործակալին»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ հայ նախկին բարձրաստիճան զինվորականն Ադրբեջանի օգտին լրտեսություն է կատարել։

Այդ անձը երկար տարիներ ծառայության մեջ գտնվելով ՀՀ զինված ուժերում, ի պաշտոնե ունենալով պետական եւ ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն, կրելով դրանց արտահոսքի համար պատասխանատվություն եւ գիտակցելով, որ այդ տեղեկությունների արտահոսքի դեպքում վնաս  կպատճառի երկրի անվտանգությանը, հավաքել եւ իր մոտ է պահել մարտական տեխնիկայի, սպառազինության, ՀՀ զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց եւ այլնի վերաբերյալ ծառայողական եւ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, օգտագործելով ՀՀ զինված ուժերում եւ Արցախի սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները,  պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ, հավաքել տվյալներ, որից հետո՝ պարբերաբար ՀՀ-ից մեկնել է Վրաստանի Հանրապետություն եւ բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ եւ նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իրեն հայտնի դարձած եւ իր կողմից հավաքագրված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության՝ այդ ամբողջ ընթացքում փորձելով հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարները:

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանություն)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ