News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հայաստանը հույս է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությանը Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը հաղթահարելու հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա միակ բանակցային ձեւաչափն է, որն այսօր գոյություն ունի,-նշել է նա՝ խոսելով Մինսկի խմբի նախաձեռնությունների մասին:-Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել ուժեղ ուղերձով: Մենք սպասում ենք խաղաղ հանրության ակտիվ մասնակցությունը ագրեսիան դադարեցնելու հարցում»: Փաշինյանը նկատել է, որ այս փուլում հակառակորդը չի ցուցաբերում ինչ-որ մտադրություն ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

Հայաստանի վարչապետը նաեւ կոչ է արել դադարեցնել Անկարայի անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը ստեղծվել է 1992 թվականին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու համար: «Մինսկի խմբին Թուրքիայի անդամությունը պետք է դադարեցվի, քանի որ այդ երկիրը կանխակալ է եւ մարտական տրամադրված,-համարում է նա:-Ուստի Թուրքիան այլեւս չի կարող միջնորդ լինել»:

Ինչպես ընդգծել է վարչապետը, «Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է դադարեցնեն զինված գործողությունները, քանի որ հենց նրանք են սկսել հարձակումը»: «Միջազգային հանրությունը, մասնավորապես, ամերիկյան հասարակությունը, պետք է իմանա, որ ԱՄՆ-ում կառուցված F-16 կործանիչները կիրառվում են այս հակամարտությունում հայերին սպանելու համար»,-ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ «Թուրքիան ձեւավորել  եւ տեղափոխել է հազարավոր վարձկանների եւ ահաբեկիչների խմբեր գոտիներից, որոնք նա օկուպացրել է Սիրիայի հյուսիսում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ
ԱՀ ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով...
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք…
Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում 
Վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ․․․
Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող...
Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան
Կրակոցները միանգամից սկսվեց...
Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան
Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ