News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թուրքական Գազիանթեփով Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտի են տեղափոխվել 300-ից ավելի սիրիացի իսլամիստներ, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը նույնպես այդպիսի տեղեկություններ ունի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«[Թուրքիայի] այս վարքագիծն արժանի չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրին, մենք նման գործողությունները բացարձակորեն անընդունելի ենք համարում։ Այս դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է»,- շեշտել է նա։

Նա նաեւ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններ կձեռնարկեն։

«Մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը․․․ Ես Եվրոպական խորհրդի անդամներին զեկուցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարության եւ նախաձեռնությունների մասին, որոնք մենք հույս ունենք ձեռնարկել, որ անցնենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ակտիվ միջնորդությանը»,- ասել է Մակրոնը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ընթանում է ԵՄ գագաթնաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ