News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է կրակային պատրաստության ուղարկել նախարարության աշխատակիցներին։ Ընդ որում՝ կրակել սովորելու են գնալու ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք։ Տղամարդիկ՝ իրական զենքերով, կանայք՝ նախ էլեկտրոնային, հետո՝ իրական։

Պատերազմական իրավիճակում սա նորմալ է, սակայն նախարարությունում տարակուսանք է առաջացրել կանանց կրակելու ուղարկելը, նաեւ շատերի մոտ հարց է առաջացել՝ իսկ նախարարը՝ ինքը, կրակել գիտի՞ եւ անձամբ գնալո՞ւ է կրակային պատրաստության։

Նշենք, որ արդարադատության նախարարությունն իր ենթակայության տակ հրաձգարան ունի, որը գտնվում է Կարբիում։ Մեզ ասացին, որ առաջին խումբն արդեն մեկնել է կրակելու։ Նախարարության լրատվական բաժնից չհերքեցին մեր տեղեկությունը, բայց չմեկնաբանեցին, միայն զարմացան, թե ինչու է այս հարցը մեզ հետաքրքրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ
Կհստակեցվի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը և կվերանայվի զինվորական...
«Ժողովուրդ». Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են
Տեղեկացնենք, որ վերջին գործուղումը սեպտեմբերի 19-25-ն էր, որի մասով որոշումը կայացվել էր օգոստոսի 28-ին...
«Փաստ». Սպասում են ներվելու մասին խոստումի
Կան նաև բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ցանկանում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Քիչ չեն նաև...
«Ժողովուրդ». Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել
Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության...
«Հրապարակ». Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն
Պետական ապարատը, կարելի է ասել, պարալիզված է, բնակիչներին հուզող հարցերին իշխանությունը...
«Փաստ». Ինչո՞ւ են ոստիկաններն այսքան վայրագ
Հակառակ դեպքում, առնվազն տասնյակ ոստիկաններ արդեն իսկ պիտի պատասխանատվության ենթարկվեին, ոչ թե...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ