News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Նոր ապացույցներ են հայտնվում առ այն, որ սիրիացի զինյալներին որպես վարձկաններ են հավաքագրում` ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար, հայտնում է CNN-ը:

CNN-ը զրուցել է մի սիրիացու հետ, ով համաձայնել է Սիրիայի հյուսիսից մեկնել Ադրբեջան: Տղամարդը, ով հրաժարվել է նշել իր իրական անունը, ասել է, որ ապրում է Սիրիայի հյուսիսում` Աֆրին շրջանում, բայց ծնունդով Դամասկոսից է:

Նա ասել է, որ այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակի» անդամ է, որին աջակցում է Թուրքիան: Դրա ղեկավարը խնդրել էր գրանցվել նրանց, ով պատրաստ է մեկնել Ադրբեջան: «Ես դա արեցի կամավոր, եւ իմ ստորաբաժանման 90 տոկոսը գրանցվել է»,- ասել է նա CNN-ին: «Նրանք ասացին, որ մեզ ամսական 1500 դոլար կվճարեն: Մեր պայմանագրերը նախատեսված են երեք ամսվա համար, եւ մենք ամեն ամիս գումար ենք ստանալու զորամասի հրամանատարից»,- ասել է նա` հավելելով, որ չգիտի, թե ով է ֆինանսավորել օպերացիան:

Մարտիկը, ում հետ կապվել է CNN-ը, ասել է, որ զինյալները հավաքվում էին Հավար Քիլիս շրջանում` սիրիա-թուրքական սահմանի մոտ, եւ սպասում էին տեղափոխմանը:

CNN-ի հետ կապ հաստած մարտիկներից մեկը` երեք երեխաների հայր, ասել էր, որ իր ընտանիքն աղքատության շեմից այն կողմ է ապրում: Նա պատրաստ էր մեկնել Ադրբեջան «փողի համար, եւ ամբողջ աշխարհը գիտի, որ այստեղ ապրող սիրիացիները սովից մեռնում են»: Նրա խոսքով` իրենք հավատում էին, որ պաշտպանություն կիրականացնեն, «սակայն զինյալների առաջին խմբաքանակի` Ադրբեջան գնալուց հետո իմացանք, որ խոսքը ռազմական գործողությունների մասին է, ինչպիսիք են մարտերը Սիրիայում եւ Լիբիայում»: «Մենք իմացանք, որ սա պատերազմ է, այլ ոչ թե աշխատանք անվտանգության ընկերությունում»,- ասել է նա:

Նա հայտնել է, լսել, որ հավաքագրվել է «շուրջ 1000 եւ ավելի մարտիկ»: «Իմ հարազատներից ոչ ոք առաջին խմբաքանակի հետ չի գնացել, բայց ես գիտեմ տղաների, ով գնացել է»,- ասել է նա CNN-ին: Նա նաեւ լսել է, որ Ադրբեջանում սպանվել է մի քանի սիրիացի:

Մարդը, ով նախկինում հյուսն էր, ասել է, որ ուզում է, որպեսզի կյանքը բարելավվի, եւ գնում է Ադրբեջան միայն փողի համար: «Ես ուզում եմ, որպեսզի պատերազմն ավարտվի Ադրբեջանում եւ Հայաստանում, բայց սա միակ աշխատանքն է, եւ այս կերպ ես դեռ կարող եմ ապահովել իմ երեխաներին սննդով եւ կյանքով»:

Այս տարվա սկզբին CNN-ը հայտնել էր, որ տասնյակ սիրիացի գրոհայիններ են հավաքագրվել թուրքական ռազմական կապալառուների կողմից` Լիբիայում անցումային կառավարության անունից կռվելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարին ասել էր, որ Սիրիայի ազգային բանակի անդամները մեկնել են Լիբիա` կառավարությանն աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ-ից դուրս գալու օրը գալու է, եթե հանկարծ դա չլինի, ապա տեղի է ունեցել ինչ-որ ծայրահեղ  իրողություն. քաղաքագետ
Քաղաքագետի խոսքով՝ իշխանության նպատակը հայ-ռուսական հարաբերությունների որակի վատացումն էր եւ որպես վերջնանպատակ  …
44-օրյա պատերազմի ընթացքում, մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը. ՔԿ
Իսկ դասակների հրամանատարները հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին
ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերին նորից այցելել են հայ գերիներին...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով. Նա կհարցաքննվի նոյեմբերի 29-ին
Սկզբնական փուլում Բաբայանը համաձայնել էր, կարճ ժամանակ անց, սակայն…
Թշնամուն զենք հանձնող փաշինյանական իշխանությունը իրավունք չունի խոսել թշնամուց զենք խլած գործիչներից. պատգամավոր
Այն տեխնիկան ու սպառազինությունը, որով 2020 թվականին ու դրանից հետո մարտեր էր վարվում, անունը դրեցին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ