Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել:
«Կասետային են օգտագործում, սա էլ կասետների բաղադրիդների հետքերը»,-նշել է նա:
Նշենք, որ կասետայինները միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են, հատկապես քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ կիրառելու առումով:
Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներ և մեթոդաբանություն կիրառելու փաստերը: Նա մասնավորապես հայտնել էր, որ փաստահավաք գործունեության ընթացքում հայտնաբերել են կասետային հրթիռներ:
Կասետային են օգտագործում, սա էլ կասետների բաղադրիդների հետքերը։
Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Пятница, 2 октября 2020 г.