News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում ակարեւոր ուղեւորություններից: 

«ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երեւանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաեւ շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երեւանից հարավ, Սեւանա լճից արեւելք եւ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներից դեպի արեւելք մինչեւ Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», - ասվում է հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ:

Դեսպանատունը նաեւ հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետեւել տեղական լուրերին:

«ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ», - ասված է հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը նաեւ կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից եւ հանրահավաքներից, ինչպես նաեւ իրազեկել ընկերներին եւ ընտանիքներին իրենց անվտանգության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ