News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային խորհուրդը կոչով դիմել է մերձկասպյան եւ հարավ-արեւելյան Կովկասի բնիկ ժողովուրդներին:

Կոչում ասվում է.

«Սիրելի՛ եղբայրներ,

Լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ուդիներ, ցախուրներ, ինգիլոյներ, ռուտուլներ եւ շահդաղներ, մերձկասպյան եւ հարավ-արեւելյան Կովկասի բոլոր ավտոխտոն ժողովուրդների ներկայացուցիչներ,

Այս պատմական պահին մենք դիմում ենք ձեզ՝ մեր հինավուրց հարեւաններին, որպես եղբայրների, որովհետեւ վստահ ենք, որ այս հողի վրա ապրող բոլոր բնիկներիս միավորում է ընդհանուր հերոսական պատմությունը, բարիդրացիության փորձը, մղումներն ու պատվի եւ արժանապատվության համընդհանուր ընկալումը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ու այսօր էլ ընթացող պատերազմը միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ չէ, թեեւ դրա ողջ բեռը կրում է հայ զինվորն ու հայ ժողովուրդը, այն մերձկասպյան եւ հարավ-արեւելյան Կովկասի բնիկ ժողովուրդների հայրենի հողի վրա ստեղծված ագրեսոր պետության պատերազմն է՝ ուղղված ամբողջ տարածաշրջանի դեմ եւ միտված այստեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի բացարձակ գերակայության հաստատմանը:

Ցեղասպան քաղաքականությամբ այդ երկու պետությունները, որոնք հետեւողականորեն ոչնչացրել են այլ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների իրենց պատմական հայրենիքում, յուրացրել են գործնականում բոլոր հարեւանների ոչ միայն հողերը, այլ նաեւ պատմությունը եւ մշակութային ժառանգությունը, չեն թաքցնում իրենց մտադրությունները։

Հանցագործ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմը ձեր պատերազմը չէ, ավելին՝ այն նաեւ ձեր դեմ է ուղղված:

Ձեր ժողովուրդների բազմաթիվ ներկայացուցիչներ, իրենց կամքին հակառակ ենթարկվելով հանցագործ իշխանությունների հարկադրանքին, հայտնվել են հայերի դեմ կռվող ահաբեկիչների շարքերում՝ քաջ գիտակցելով, որ դրանով ամրացնում են այն նվաստացուցիչ շղթաները, որոնք ձեզ տասնամյակներով պահել են մշակութային, ազգային, քաղաքական եւ իրավական ստրկության մեջ:

Ժամանակին Արցախի ազատությունն ու անկախությունը պաշտպանած հայոց հաղթական բանակն այսօր էլ ձախողել է ագրեսորի ծրագրերն ու նրան վռնդել բոլոր ճակատներից: Մենք չենք կասկածում, որ այս անգամ էլ լիարժեք եւ անվերապահ հաղթանակը մերն է լինելու:

Մեր հաղթանակը տարածաշրջանի բոլոր ավտոխտոն շրջաններին կընձեռի թուրքական ատելի լծից ազատվելու բացառիկ հնարավորություն: Մենք կոչ ենք անում ձեզ՝ եղբայրներ եւ քույրեր՝ լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ուդիներ, ցախուրներ, ինգիլոյներ, ռուտուլներ եւ շահդաղներ, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց հպարտ ժողովուրդների ապագայի հանդեպ՝ օգտվել այս հիրավի պատմական պահից:

Այն կարող է դառնալ ձեր ժողովուրդների նոր, ազատ եւ փառավոր պատմության ու մեր պատմական բարեկամության մի նոր սկիզբ:

Կողք մի՛ քաշվեք։ Ոտքի՛ ելեք։ Թոթափե՛ք տասնամյակներ շարունակվող ատելի ու նվաստացուցիչ լուծը, որը միայն ողբերգությունների ֆիզիկական ոչնչացման է հանգեցրել։ Վա՛յր դրեք զենքը, մի՛ ենթարկվեք հանցավոր մարդատյաց վարչակարգի պարտադրանքներին։

Միացե՛ք ձեր ժողովուրդներին հալածող եւ մեր չքնաղ տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը խոչընդոտող ագրեսորի դեմ պայքարին: Թող որ սեփական ազատությունը պաշտպանած արցախցիները ձեզ օրինակ լինեն. նրանց այսօրվա ճակատամարտը կարող է որոշիչ լինել նաեւ ձեզ համար:

Միացե՛ք հայ եղբայրների արդար պայքարին:

Ձեր պայքարով աջակցե՛ք մեր տարածաշրջանի ժողովուրդներին բացառապես ավերներ բերած ուժից ազատվելու սուրբ գործին:

Մենք կասկած չունենք, որ մեզ՝ բոլորիս, խաղաղ եւ ստեղծագործ ապագա է սպասվում: Աստված մեզ օգնական:

Հաղթանակը մերն է լինելու»:

ԿՈՉ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՐՁԿԱՍՊՅԱՆ ԵՎ ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿՈՎԿԱՍԻ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ____________________________________________ ...

Опубликовано ՀՀ Հանրային խորհուրդ/ Public Council of RA Пятница, 2 октября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ