News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ դատախազությունը հաջորդ շաբաթ դատական ​​հայց կներկայացնեն Google-ի դեմ` մենաշնորհային չարաշահումների համար, հաղորդում է Politico-ն` վկայակոչելով թեմայի քննարկումներին ծանոթ աղբյուրներ:

Արդարադատության նախարարությունը, որը 16 ամիս շարունակ ստուգումներ էր անցկացնում Google-ի դեմ, այս շաբաթ շրջանառեց առաջարկվող հայցի տեքստը, հայտնում են աղբյուրները:

Դատական ​​գործընթացը կարող է հրապարակվել հաջորդ շաբաթվա վերջին կամ հոկտեմբերի 12-ից հետո` այն օրը, երբ ԱՄՆ-ում նշվում է Կոլումբոսի օրը:
Բացի այդ, ինչպես նշել են աղբյուրները, ԱՄՆ արդարադատության նախարարությունն ուրբաթ քննարկել է մենաշնորհային չարաշահման մեղադրանքով առաջադրված հայցը:

Նշվում է, որ այս դատավարությունը վերջին տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգների խոշորագույն իրավական քայլն է կորպորատիվ մենաշնորհների դեմ պայքարում: Մասնավորապես, խոսքն առցանց որոնման շուկայում չարաշահումների մասին է:

Ակնկալվում է, որ դատական հայցը կներառի Google-ի` սմարթֆոններ արտադրողների եւ Apple-ի հետ կնքած պայմանագրերի պահանջները` բջջային սարքերում այն որոնողական համակարգ դարձնելու համար: Անդրադարձ կլինի նաեւ Google-ի որոնողական բիզնեսի այլ ասպեկտներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ