News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը Սիրիայի Հալեպ նահանգից իսլամիստ գրոհայիններին Թուրքիայի տարածքով Լեռնային Ղարաբաղ տեղափոխման մասին, որոնք կապված են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:

«Ես նույնպես տեսա այդ հաղորդագրությունները: Իրականում, սա այն ամենն է, ինչ ես միայն կարող եմ ասել այս պահին: Հուսով եմ` դա այդպես չէ: Մենք տեսանք, թե ինչպես են սիրիացի զինյալները Սիրիայից տեղափոխվում Լիբիա: Դա ավելացրեց անկայունությունը, ավելի շատ հուզումներ ստեղծեց, ավելի շատ բախումներ, ավելի շատ մարտեր, ավելի քիչ խաղաղություն: Կարծում եմ, որ դա նույնը կանի նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ հակամարտության դեպքում: Այնպես որ, հուսով եմ, որ այդ տվյալները ճիշտ չեն լինի»,-  ՏԱՍՍ-ը մեջբերում է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքերը:

«Դուք պետք է հարցնեք Թուրքիայի նախագահ [Թայիփ] Էրդողանին, բայց մեր տեսակետը բավականին հետեւողական է: Սա երկարատեւ հակամարտություն է: Երբ այս լարվածությունը սրվում է, [եթե] երրորդ կողմերը զինամթերք, զենքի համակարգեր են մատակարարում, դուք բարդացնում եք իրավիճակը, մեծացնում եք մարդկային կորուստների ռիսկը եւ նվազեցնում խաղաղության հնարավորությունը: Այնպես որ, մենք բոլորին հորդորել ենք պարզապես չմասնակցել դրան` բացառությամբ հրադադարի եււ երկխոսության կոչերի` որպես կարգ եւ խաղաղություն վերականգնելու միջոց: Իհարկե, մենք դա փոխանցեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին, ինչպես նաեւ` թուրքերին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Միեւնույն ժամանակ, Միացյալ նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը շաբաթ օրը կայցելի Թուրքիա:

ԱՄՆ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ Պետդեպարտամենտի պաշտոնյան հոկտեմբերի 3-ից 5-ը կայցելի Անկարա եւ Ստամբուլ: «Ռիքերը կհանդիպի թուրք գործընկերների հետ` ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ ԱՄՆ հարաբերությունները զարգացնելու, ինչպես նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում եւ Կովկասում իրավիճակը քննարկելու համար»,- ասել են նախարարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ