News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցող սիրիացիների մի մասն ի սկզբանե վարձվել էր թուրքական ընկերությունների կողմից Ադրբեջանում ենթակառուցվածքների անվտանգության ապահովման համար: Բրիտանական Guardian պարբերական զրուցել է սիրիացիների հետո, ովքեր, իրենց իսկ խոսքերով, ուղարկվել են Ադրբեջան մինչեւ իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թերթը նշում է, որ ավելի վաղ Իդլիբ նահանգից սիրիացիներն ասում էին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ռազմական հրամանատարներն ու միջնորդները թուրքական անվտանգության ընկերությունների անվան տակ իրենց աշխատանք առաջարկել են, որը դիտակետերի եւ Ադրբեջանի նավթագազային օբյեկտների պահակություն էր ենթադրում: Ընդ որում, նրանց առաջարկվել էր 10 հազար թուրքական լիրա աշխատավարձ (մոտ 1.3 հազար դոլար), ինչն «ահռելի գումար» էր իրենց համար, նշում է պարբերականը:

Guardian-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ նա աշխատանքի էր գրանցվել սեպտեմբերի 18-ին, իսկ այժմ գտնվում է շփման գծում Ղարաբաղում, որի երկայնքով հրետանային ռմբակոծություն է իրականացվում:
«Սկզբում չէի համարձակվում այստեղ գալ, քանի որ գաղափար չունեի այս երկրի մասին եւ չեմ խոսում այս լեզվով: Գիտեի, որ երկու երկրների միջեւ բախումներ են տեղի ունենում, սակայն չգիտեի, որ պատերազմ է գնում: Ես կարծում էի, որ դա պարզապես անվտանգության հետ կապված աշխատանք է»,- ասել է նա բրիտանական թերթին:

Պարբերականի եւս մի զրուցակից նշել է, որ նա Ադրբեջան է եկել 1000 սիրիացուց բաղկացած զորամիավորման կազմում` Անկարայի կողմից աջակցվող թուրքամետ «Սուլթան Մուրադ», «Սուլեյման շահ» և «Ալ-Համզա» խմբավորումներից, որոնք Սիրիայում կռվում էին ինչպես կառավարության, այնպես էլ քրդական կազմավորումների հետ: Պարբերականի զրուցակցի կողմից նկարագրված երթուղին հաստատում են FlightRadar ծառայության տվյալները, ընդգծում է թերթը:

Պարբերականը շեշտում է, որ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված սիրիացիները, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի սահմանապահներին հատուկ կապույտ համազգեստ են կրում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ