News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը, որի մասշտաբներն աննախադեպ են: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամին գրոհում է այնպիսի  ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում: 100-ավոր տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր ու հրթիռներ, 10-նյակ ինքնաթիռներ, 100-ավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով:

Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում 150-200 զինվոր: Ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ:

Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տաբեր օղակների հրամանատարական կետերում, եւ ղեկավարում են ռազմական գործողությունները:

Այս նկարագրությունն ինքնին պետք է վկայի, թե ինչպիսի ծանր արտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական: Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր: Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս  հարձակմանը հանդիպամն: Մեր զինվորներն ու կամավորականները չեն խնայում ոչին եւ հերոսության ներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:

Այս պահին էլ  թեժ մարտերը շարունակվում են առաջնագծխի տարբեր հատվածներում: Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին:

Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն  միայն Ղարաբաղի հարցի հետեւից չէ, որ եկել ենՆրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու : Նրանց նպատակը հայությունն է: Նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է: Նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր:

Բայց այսօր հայը, ՀՀ քաղաքացին, Արցախի քաղաքացին Դեր Զորի ճամփորդ չէ: Այսօր, քան երբեւէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայությունը, մեր իրավունքը  պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ:

Դրանում համոզվել եմ նաեւ երեկ երեկոյան հեռախոսազրույցներ ունենալով Արցախի ՊԲ պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի քանի շարքայինների, սպաների ու ենթասպաների հետ: Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտամում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ ու կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլեւս համաձայն չէ որեւէ ուրիշ ճակատագրի:

Միայն ու միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն ժամեր առաջ Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների՝ ջախջախելով մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Թշնամին որքան էլ վարձկան հրոսակների հոսք ունենա, չի կարող  մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ: Ու մենք համատեղ ջանքերով պետք է կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք իր ոճրագործ  ձեռքերը պարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:

Սիրելի ժողովուրդ,

Սա մի նոր Սարդարապատ էեւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ, եւ այդ նպատակի անունն է հաղթանակ:

Մեզնից յուրաքանչյուրըամեն վայրկյան պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում, ու մենք կհաղթենք: Մենք անպյմանորեն կհաղթենք ու չկասկածեք, որ անպայմնորեն կհաղթենք:

Ու ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում:

Փառք ընկած հերոսներին, Փառքհայոց հաղթական բանակին, Փառք հաղթական հայ ժողովրդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը
Այսօր ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական…