News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

 Խորհրդավոր անձը, ով հեռախոսի միջոցով պոռնո լուսանկարներ էր դիտում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ, ԱԱԽ աշխատակիցներից չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԱԽ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը: Տեսարանում, որը ֆիքսել էր slaq.am լրատվական կայքի տեսախցիկը, երեւում է, թե ինչպես է աշխատաժողովի մասնակիցներից մեկը, ով նստած է վերջին շարքում, անկաշկանդ վայելում մերկ լեսբուհիների լուսանկարները: Տեսախցիկը պոռնոյի սիրահար, մոտ 50 տարեկան տղամարդուն ֆիքսել է մեջքից, սակայն մի ակնթարթ նա երեւում է նաեւ պրոֆիլից:

ԱԱԽ մամուլի քարտուղարը նշեց, որ աշխատաժողովին հրավիրված ԱԱԽ թվով երեք աշխատակիցները նստած են եղել առաջին շարքում: «Ուստի`նրանք չէին կարող այլ գործով զբաղվել»,-պնդեց Ամիրյանը: Նա միաժամանակ հավելեց, որ աշխատաժողովին հրավիրված են եղել նաեւ քաղաքացիական հասարակության` ՀԿ-ների ներկայացուցիչներ`չբացառելով, որ հենց նրանցից մեկն էլ լինի պոռնոֆոտոներով հետաքրքրվող անձը: NEWS.am-ը խնդրեց ԱԱԽ մամուլի խոսնակից ներկայացնել աշխատաժողովի մասնակիցների ցանկը, որը Ամիրյանը խոստացավ  տրամադրել առաջիկայում:

Նշենք, որ սկանդալային տեսանյութն արվել է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում օրերս անցկացված բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ: Slaq.am-ը, սակայն, չի նշում «հերոսի» անունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ